«Ունեմ լավ սիրտ, շատ բարի հոգի»․ Թրամփը հայտնել է բուժզննման դրական արդյունքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+8.09 oC

«Ունեմ լավ սիրտ, շատ բարի հոգի»․ Թրամփը հայտնել է բուժզննման դրական արդյունքների մասին

10:25 12.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր բուժզննման դրական արդյունքները:

«Ընդհանուր առմամբ, ես զգում էի, որ շատ լավ մարզավիճակում եմ: Ունեմ լավ սիրտ, բարի հոգի, շատ բարի հոգի», – ասել է նա լրագրողներին:

Նախագահը հավելել է.

«Ես որոշեցի, որ ուզում եմ մի փոքր տարբերվել Բայդենից: Ես կոգնիտիվ թեստ հանձնեցի: Բոլոր հարցերին ճիշտ պատասխանեցի»:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Ուոլթեր Ռիդի պետական ​​հիվանդանոցում բուժզննումը տեւել է մոտ չորս ժամ։ Սպիտակ տունը խոստացել է հրապարակել ամերիկացի առաջնորդի առողջության վերաբերյալ բժշկական զննումների արդյունքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկան

23:26 12.04.2025

Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկան

Ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Սուրեն Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքից դեպի Տաշիր տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Ստեփանավան» բժշկական […] ...

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

23:17 12.04.2025

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը (77կգ) կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով վրացի Ռամազ Զոիձեի նկատմամբ։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 9:0 […] ...

Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան – Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը

23:09 12.04.2025

Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան – Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը

Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Նախարարները քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: ...

Մոսկվայում մեկնարկել է անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը․ ներկայացվել է նաև Shant Residence-ը

23:01 12.04.2025

Մոսկվայում մեկնարկել է անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը․ ներկայացվել է նաև Shant Residence-ը

Այսօր Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակներում ներկայացված են մեր երկրում իրականացվող առաջատար շինարարական նախագծերը, որոնց թվում է նաև Shant Residence բնակելի համալիրը։ Ցուցահանդեսը նպատակ ունի օտարերկրյա ներդրողներին ներկայացնել անշարժ գույքի հայկական շուկան, նրա հաջողություններն ու առավելությունները։ Նախագծի հեղինակ Business Partners of Armenia ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը համոզված է, որ շինարարական […] ...

Քննարկումներ Շվանիձորում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

22:53 12.04.2025

Քննարկումներ Շվանիձորում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզ այցից։ «Քննարկումներ Շվանիձորում»,- տեսանյութին կից գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

22:45 12.04.2025

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (63 կգ) եզրափակիչում պարտվել է Կարեմ Կամալին 2։7 հաշվով։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ վստահ հաղթանակ էր տարել լեհ Մայրբեկ Սալիմովի նկատմամբ: Կիսաեզրափակչում արդեն Հայաստանի ներկայացուցիչը նույն 8։0 հաշվով […] ...

BACK_TO_TOP