Հնագետները հայտնաբերել են հին բնակավայր, որը ծաղկում է ապրել առանց կառավարիչների 1000 տարի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 04 2025
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+8.09 oC

Հնագետները հայտնաբերել են հին բնակավայր, որը ծաղկում է ապրել առանց կառավարիչների 1000 տարի

14:59 13.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բարսելոնայի Ինքնավար Համալսարանի (UAB) իսպանացի հնագետները վերանայել են Եվրոպայի ամենամեծ պղնձի դարի բնակավայրի՝ Վալենսինա դե լա Կոնսեպսիոնի վերաբերյալ իրենց պատկերացումները։ Նրանք ապացուցել են, որ հազար տարի (մ.թ.ա. 3300–2150) այստեղ գոյություն է ունեցել կայուն հասարակություն՝ առանց սոցիալական անհավասարության ակնհայտ նշանների։ Հետազոտությունը հրապարակվել է «Journal of Archaeological Science: Reports» (JASR) գիտական ​​ամսագրում։

Վալենսինա դե լա Կոնսեպսիոնը զբաղեցնում էր 450 հեկտար տարածք և ուներ մի քանի հազար բնակչություն։

Գիտնականները, բնակելի և արտադրական տարածքներից, այդ թվում՝ խրճիթներից և արհեստանոցներից վերցված արտեֆակտները վերլուծելու համար, կիրառել են տեխնոլոգիական և ռադիոածխածնային վերլուծություն:

635 քարե գործիքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բնակիչները զբաղվում էին գյուղատնտեսությամբ, մշակում էին կաշի, մետաղներ և այլ նյութեր, բայց չէին կուտակում հարստություն։ Սա հերքում է բնակավայրի ծիսական բնույթի մասին տեսությունները։

Գործիքների հումքը արդյունահանվել է 30 կմ շառավղով, և դրանց վերօգտագործումը վկայում է ռացիոնալ կառավարման մասին։

Վալենսինա դե լա Կոնսեպսիոնը ցույց է տալիս, որ բարդ հասարակությունները կարող են գոյություն ունենալ առանց կոշտ իշխանության, ինչը հնագետների կարծիքով այլընտրանք է ցեղերի և պետությունների մասին ավանդական պատկերացումներին։

Բնակավայրի կայունությունն ապահովվում էր ռեսուրսների հավասար բաշխմամբ, ինչը հակադրվում է շահագործման վրա հիմնված ավելի ուշ շրջանի համակարգերին։

Բնակավայրը ծաղկում է ապրել ավելի քան 1000 տարի՝ ենթարկվելով միայն բնակչության խտության փոփոխություններ։

«Այս հասարակությունը մարտահրավեր է նետում էվոլյուցիոն մոդելներին, որոնք առաջընթացը կապում են հիերարխիայի հետ», – ասել է ուսումնասիրության համակարգող Ռոբերտո Ռիշը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

00:00 15.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

23:57 14.04.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի […] ...

Արարատ Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները

23:55 14.04.2025

Արարատ Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները

Ապրիլի 13-14-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողով: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: Քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ […] ...

Երևանում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են «Hyundai»-ն ու «Opel»-ը

23:50 14.04.2025

Երևանում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են «Hyundai»-ն ու «Opel»-ը

Ապրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ՝ «CPS» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Hyundai» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը

23:42 14.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ մեր ընտրանին փայլուն հաղթանակ է տարել […] ...

Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհը

23:33 14.04.2025

Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհը: ...

BACK_TO_TOP