Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
6:57:58
Ամսաթիվ
17 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+9.09 oC

Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքներին

23:33 11.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքային օրակարգում շարունակում են առաջնահերթություն մնալ մարզային այցելությունները, որոնք միտված են կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Այս մասին հայտնել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը, ղեկավար կազմի ուղեկցությամբ, աշխատանքային շաբաթն սկսել է Ծառայության Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժիններ ու բաժանմունքներ այցերով, իսկ շաբաթավերջին այցելել է Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ ամփոփելով շրջայցը։

Աշխատանքային քննարկումների ընթացքում Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի պետ Սևակ Սիմոնյանն ու Սյունիքի մարզային բաժնի պետ Հայկ Պետրոսյանը ներկայացրել են իրենց բաժինների որոշ ցուցանիշներն ու աշխատանքի կազմակերպմանն առնչվող հարցերը։

Գլխավոր հարկադիր կատարողն առանձնահատուկ հետաքրքրվել է Ծառայության շարժական գրասենյակների աշխատանքով։ Զեկուցվել է, որ շարժական գրասենյակների միջոցով սպասարկվել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի Ճամբարակ, Դիլիջան, Վարդենիս, Մարտունի, Սյունիքի մարզի Քաջարան, Կապան, Գորիս, Սիսիան խոշորացված համայնքների հեռավոր գյուղերի շուրջ 700 քաղաքացի։ Նրանց տրամադրվել է խորհրդատվություն, իրենց վերաբերյալ առկա կատարողական վարույթներին առնչվող տեղեկատվություն։

Շեշտվել է, որ շարժական գրասենյակների գործարկմամբ՝ ակտիվացել է խոշորացված համայնքների ղեկավարների հետ համագործակցությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիներին հասանելի ծառայությունների մասին իրազեկվածությունը, ինչպես նաև տեղում մասնագիտական աջակցության տրամադրումը։

Սիրո Ամիրխանյանը հանձնարարական է տվել մարզային բաժինների պետերին վերահսկել նաև Ծառայության դեպոզիտ հաշիվներում առկա և քաղաքացիներին վերադարձման ենթակա գումարների գործընթացի համակարգված իրականացումը։

Գլխավոր հարկադիր կատարողը շրջել է նաև մարզային բաժինների և բաժանմունքների վարչական շենքերով, տեղում ծանոթացել քաղաքացիների սպասարկման գրասենյակներին, հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին՝ ուշադրություն դարձնելով աշխատանքային միջավայրի հարմարավետությանը և նյութատեխնիկական հագեցվածությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մխիթարյանի «Ինտերը» կխաղա «Բարսելոնայի» հետ․ ՉԼ

10:45 17.04.2025

Մխիթարյանի «Ինտերը» կխաղա «Բարսելոնայի» հետ․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է գրանցել Մյունխենի «Բավարիայի» հետ` 2-2։ 52-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Հարի Քեյնը, սակայն 58-րդ և 61-րդ րոպեներին Լաուտարո Մարտինեսի ու Բենժամեն Պավարի խփած գոլերի շնորհիվ «Ինտերը» առաջ է անցել հաշվի մեջ։ 76-րդ րոպեին «Բավարիան»՝ Էրիկ Դայեռի գոլից հետո հավասարեցրել է հաշիվը։ Սիմոնե […] ...

Թուրքիայի հետ կան պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել․ Միրզոյան

10:35 17.04.2025

Թուրքիայի հետ կան պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգին ու նշել, որ մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ` օդային տարածքի օգտագործումը, կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից: «Նաև երկու երկրները երկկողմանիորեն, համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը […] ...

Շատ բովանդակային քննարկում ենք ունեցել երկկողմ օրակարգի շուրջ․ Միրզոյանը՝ Ֆիդանի հետ հանդիպման մասին

10:31 17.04.2025

Շատ բովանդակային քննարկում ենք ունեցել երկկողմ օրակարգի շուրջ․ Միրզոյանը՝ Ֆիդանի հետ հանդիպման մասին

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: Միրզոյանին խնդրել են մեկնաբանել իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումը։ «Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ինձ համար սա, նախ և առաջ, հնարավորություն է խոսելու ձեզ հետ և ձեր միջոցով՝ ձեր գործընկերների` Թուրքիայի հասարակության հետ, որովհետև երբեմն ունեմ այն զգացումը, […] ...

ՊՍԺ-ն ամենաուժեղ թիմն է, որի դեմ խաղացել եմ․ Մաքգին

10:25 17.04.2025

ՊՍԺ-ն ամենաուժեղ թիմն է, որի դեմ խաղացել եմ․ Մաքգին

«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջոն Մաքգինը խոսել է ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի դիմակայության մասին՝ ընդգծելով փարիզյան թիմի ներուժը: «Հիասթափված ենք, բայց նաև՝ հպարտ մեր թիմով ու երկրպագուներով: Երկար ճանապարհ անցանք ու մոտ էինք ավելի հեռուն գնալուն: Պետք է հպարտ լինենք, որ կարողացանք փոխել իրավիճակն աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ խաղում ու մինչև վերջ պայքարեցինք: […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 17-ին

10:16 17.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.67 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․79 դրամ: ...

Կատարի էմիրն այցելել է Մոսկվա՝ հանդիպելու Պուտինին

10:00 17.04.2025

Կատարի էմիրն այցելել է Մոսկվա՝ հանդիպելու Պուտինին

Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա, որտեղ կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է QNA գործակալությունը։ էմիրը Ռուսաստանի ղեկավարի հետ կքննարկի պետությունների հարաբերությունները, տարբեր ոլորտներում դրանք ամրապնդելու և զարգացնելու ուղիները, ինչպես նաև տարածաշրջանում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերն ու իրադարձությունները։ Պուտինի և Ալ Թանիի հանդիպումը, որը նախատեսված էր հինգշաբթի, […] ...

BACK_TO_TOP