Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» ՉԼ կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի «Բարսելոնային» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+8.09 oC

Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» ՉԼ կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի «Բարսելոնային»

11:35 12.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Միլանի» նախկին խաղացող Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի կատալոնական «Բարսելոնային», հաղորդում է Mundo Deportivo-ն:

«Եթե երկու թիմերն էլ դուրս գան կիսաեզրափակիչ, և «Բարսելոնան» շարունակի խաղալ այնպես, ինչպես այժմ է, «Ինտերը» կարող է շատ պահեր ստեղծել: Եթե «Բարսելոնան» շարունակի բարձր դիրքավորվել և տարածություն թողնել, մրցակիցը կարող է շատ վտանգավոր լինել»,- ասել է Բոբանը:

«Ինտերը» քառորդ եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել էր Մյունխենի «Բավարիային», «Բարսելոնան» տանը չորս անպատասխան գնդակ էր ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

23:59 12.04.2025

ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Ապլիլի 12-ին, ժամը 18:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ […] ...

Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքում

23:54 12.04.2025

Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքում

Վերջին շաբաթներն ակտիվ էին Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Հիմա կարծես իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Այս մասին հեռավար «Հորիզոնին» հարցազրույց է տվել Ստամբուլում գործող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարություն

23:47 12.04.2025

Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարություն

ՀՀ ՏԿԵ նախարարությունը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները

23:37 12.04.2025

Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Թումանյան փողոցում ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները: «Երևանում պետք է ձևավորենք ավելի գեղեցիկ և մաքուր միջավայր՝ քաղաքի բնակիչների ու հյուրերի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկան

23:26 12.04.2025

Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկան

Ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Սուրեն Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքից դեպի Տաշիր տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Ստեփանավան» բժշկական […] ...

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

23:17 12.04.2025

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը (77կգ) կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով վրացի Ռամազ Զոիձեի նկատմամբ։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 9:0 […] ...

BACK_TO_TOP