«Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման մեջ պետությունն այս տարի զգալի ներդրում կունենա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+15.09 oC

«Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման մեջ պետությունն այս տարի զգալի ներդրում կունենա

19:00 10.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստում ընդունված որոշմամբ 200 մլն դրամ կհատկացվի «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման կազմակերպման համար։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը մինչ այժմ հյուրընկալել է ավելի քան 50.000 մասնակիցների և հյուրերի աշխարհի շուրջ 60 երկրից: Միջոցառումը կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում՝ տարիներ շարունակ հյուրընկալելով արտասահմանյան ստարտափ էկոհամակարգի բազմաթիվ ներկայացուցիցչների, որոնք, Հայաստան գալով, իրենց հետ բերել են նաև տարիների փորձով ձևավորված միջազգային ստարտափ մշակույթ:

Ակնկալվում է, որ պետական աջակցությամբ «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը գերազանցելու է նախորդ սամմիթներին իր մասշտաբայնությամբ և բովանդակությամբ: Նորարարական միջոցառում լինելուց բացի այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը հանդիսանալու է նաև որպես մի շարք ոլորտային մեծ միջոցառումներ հյուրընկալող պլատֆորմ։
Մասնավորապես՝ Youth PreCOP 2025, Sevan AgriTech Summit 2025, Energy Transition and Entrepreneurship Summit 2025, Sevan EV Rally 2025, WineTech Summit @Sevan 2025, Mining & Metals Innovation Forum 2025, FinTech Summit @Sevan 2025։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են

12:58 18.04.2025

«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Գլազգոյի «Ռեյնջերսին»։ Կիսաեզրափակիչում է նաև Լոնդոնի «Տոտենհեմը», որը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր

12:50 18.04.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր

Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Գիորգի Պերտաիայի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ ...

Քննարկվել է կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության և ինքնության պաշտպանությանն առնչվող կոնվենցիան

12:42 18.04.2025

Քննարկվել է կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության և ինքնության պաշտպանությանն առնչվող կոնվենցիան

Կոնվենցիայի նպատակը եւ կարգավորման առարկան կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության եւ ինքնության պաշտպանությունն է, առանց խտրականության, յուրաքանչյուրի անձնական անձեռնմխելիության ու այլ իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորումը: Կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, ուժի մեջ մտել՝ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2024 թվականի մայիսի 16-ին: Այս […] ...

«Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ այլևս չեն վստահում Անչելոտիին

12:35 18.04.2025

«Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ այլևս չեն վստահում Անչելոտիին

Մադրիդի «Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին բողոքել են գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից, հաղորդում է Relevo-ն: Բողոքի պատճառը մասնավորապես այն է, որ ըստ այդ խաղացողների՝ գլխավոր մարզչի տակտիկական պլանը շատ վատն է եղել: Ավելին՝ «Ռեալի» ֆուտբոլիստները կարծում են, որ թիմը տակտիկական պլան առհասարակ […] ...

Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բերել շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

12:28 18.04.2025

Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բերել շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ՝ ՀՀ քաղաքացի Ռ.Ս-ի օժանդակությամբ, մաքսանենգ […] ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի հետ

12:21 18.04.2025

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի հետ

Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...

BACK_TO_TOP