Չկատարված վճիռները խաթարում են կոնվենցիոն համակարգի հեղինակությունն ու գործունեությունը. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ նստաշրջանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+15.09 oC

Չկատարված վճիռները խաթարում են կոնվենցիոն համակարգի հեղինակությունն ու գործունեությունը. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ նստաշրջանում

18:40 10.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

«Շնորհակալ եմ, տիկի՛ն նախագահող, շնորհակալ եմ, Կոնստանտինո՛ս, այս կարեւոր թեմայով հերթական գերազանց զեկույցը ներկայացնելու համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք անդրադարձել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման կարեւորությանը, ինչը մեր կազմակերպության առջեւ ծառացած էական խնդիրներից է: Մինչ այժմ Եվրոպական դատարանը կայացրել է ավելի քան 33,000 վճիռ: Այնուամենայնիվ, 2025 թվականի փետրվարի դրությամբ դատարանի ավելի քան 6800 վճիռներ կատարված չեն եւ դեռ գտնվում են Նախարարների կոմիտեի հսկողության ներքո: Սա նշանակում է, որ դատարանի վճիռների 21 տոկոսը չի կատարվել անդամ երկրների կողմից, եւ սա լուրջ խնդիր է: Մյուս կարեւոր խնդիրն այն է, որ չկատարված վճիռներից մոտ 1150-ը դասվել են հատուկ հսկողության տակ գտնվող գործերի շարքին, որոնք պահանջում են ընդհանուր միջոցներ ձեռնարկել՝ կանխելու մարդու իրավունքների խախտումների կրկնությունը:

Միջանկյալ միջոցների կատարումը նույնպես կարեւոր նշանակություն ունի. այն դատարանի կողմից կայացվում է միայն բացառիկ դեպքերում, երբ առկա է անդառնալի վնասի անմիջական վտանգ, օրինակ, երբ անձի կյանքին վտանգ է սպառնում: Սա նշանակում է, որ միջանկյալ միջոցների կատարումն ավելի կարեւոր է: Այդուհանդերձ, չնայած դրան, Նախարարների կոմիտեն այս առումով չունի բավարար լիազորություններ:

Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելու պայմաններից մեկը հարգանքն է մարդու իրավունքների նկատմամբ: Եվ ՄԻԵԴ-ը միակ գործող մեխանիզմն է, որը պետք է երաշխավորի այս կազմակերպությանն անդամակցելու այդ պայմանը՝ մարդու իրավունքների հարգանքը: Եվ դա ընտրովի չէ, դա հիմնարար պարտավորություն է, որը ստանձնվել է հռչակագրին միանալիս:

Բայց ի՞նչ ենք մենք տեսնում այսօր: Մեր անդամ երկրներից մեկի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարում է, որ Ադրբեջանը չի ենթարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին՝ ԵԽԽՎ իր պատվիրակության լիազորությունների կասեցման պատճառով: Սա ընդունելի՞ է մեզ համար:

Գործընկերնե՛ր, չկատարված վճիռները խաթարում են կոնվենցիոն համակարգի հեղինակությունն ու գործունեությունը: Ահա թե ինչու մենք պետք է վերահաստատենք դատարանի վճիռների պարտադիր բնույթը, էլ ավելի ամրապնդենք վճիռների կատարումը՝ ընդլայնելով մեր տրամադրության տակ եղած միջոցները՝ չկատարման դեպքերում:

Չենք կարող անտեսել չկատարված վճիռների ամոթալի վիճակագրությունը: Եվ երբ ես ասում եմ ամոթալի, նկատի ունեմ այս խորհրդի համար, քանի որ դա ցույց է տալիս, որ այս կազմակերպությունը պետք է պատշաճ գործողություններ ձեռնարկեր՝ կա՛մ վճիռների կատարումը հարկադրելու նոր մեխանիզմներ ներդնելու, կա՛մ պատժամիջոցների մասին մտածելու այն անդամ երկրների նկատմամբ, որոնք զրոյական ջանք են գործադրում անդամակցության պայմաններին, այս դեպքում՝ մարդու իրավունքների հարգմանը համապատասխանելու համար:

Շնորհակալություն»,- ասել է պատգամավորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են

12:58 18.04.2025

«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Գլազգոյի «Ռեյնջերսին»։ Կիսաեզրափակիչում է նաև Լոնդոնի «Տոտենհեմը», որը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր

12:50 18.04.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր

Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Գիորգի Պերտաիայի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ ...

Քննարկվել է կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության և ինքնության պաշտպանությանն առնչվող կոնվենցիան

12:42 18.04.2025

Քննարկվել է կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության և ինքնության պաշտպանությանն առնչվող կոնվենցիան

Կոնվենցիայի նպատակը եւ կարգավորման առարկան կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության եւ ինքնության պաշտպանությունն է, առանց խտրականության, յուրաքանչյուրի անձնական անձեռնմխելիության ու այլ իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորումը: Կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, ուժի մեջ մտել՝ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2024 թվականի մայիսի 16-ին: Այս […] ...

«Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ այլևս չեն վստահում Անչելոտիին

12:35 18.04.2025

«Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ այլևս չեն վստահում Անչելոտիին

Մադրիդի «Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին բողոքել են գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից, հաղորդում է Relevo-ն: Բողոքի պատճառը մասնավորապես այն է, որ ըստ այդ խաղացողների՝ գլխավոր մարզչի տակտիկական պլանը շատ վատն է եղել: Ավելին՝ «Ռեալի» ֆուտբոլիստները կարծում են, որ թիմը տակտիկական պլան առհասարակ […] ...

Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բերել շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

12:28 18.04.2025

Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բերել շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ՝ ՀՀ քաղաքացի Ռ.Ս-ի օժանդակությամբ, մաքսանենգ […] ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի հետ

12:21 18.04.2025

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի հետ

Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...

BACK_TO_TOP