Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+15.09 oC

Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում

18:25 10.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌեԱ փառատոնի կազմակերպիչների հրավերով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի հեռուստաընկերության (France TV) երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պյեռ Սիրակուզային:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՌեԱ փառատոնի հիմնադիր, երգիծանկարիչ Վրեժ Քասունին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել Ֆրանսիայի հետ համատեղ կինոարտադրության, դիստրիբյուցիայի, հեռուստատեսության ոլորտներում համագործակցության պատրաստակամությունը: Նշելով ֆրանսիական փորձի ուսումնասիրության և յուրացման կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է փորձի փոխանակումը ֆիլմարտադրության և հեռարձակման ոլորտում:

Հայաստան այցի շրջանակում Պյեռ Սիրակուզան Հայաստանի կինոյի հիմնադրամում օրերս հանդիպել է ֆիլմարտադրողների հետ, քննարկել անիմացիոն հեռուստաշարերի և համատեղ արտադրության հնարավորություններն ու մասնագիտական շուկայում նախընտրելի ձևաչափերը: Նա շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով հայ գործընկերների հետ կիսվել ֆրանսիական փորձով:

Երգիծանկարիչ Վրեժ Քասունու խոսքով՝ ոլորտային տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են անիմացիոն հեռուստաշարերի ստեղծման հնարավորությունները: Վրեժ Քասունին տեղեկացրել է՝ միջազգային գործընկերների հետ քննարկումների արդյունքում դիտարկվում է անկախ հարթակի ստեղծման հնարավորությունը: Հարթակը կնպաստի կրթական, մշակութային և ազգային բովանդակությամբ մանկական և երիտասարդական անիմացիոն հեռուստաշարերի ստեղծման ուղղությամբ աշխատանքների ակտիվացմանը:

Կարևորելով տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումը՝ նախարարը շեշտել է հատկապես մշակույթի և կրթության բնագավառներում համատեղ նախաձեռնությունների իրագործումը:

«Մեդիայի և սոցիալական ցանցերի ազդեցությունը երեխաների և դեռահասների կյանքում գնալով մեծանում է: Կրթադաստիարակչական բովանդակության ստեղծման խրախուսումն առաջնային թիրախ է նախարարության համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով այս ուղղությամբ կարողությունների զարգացմանը միտված նախագծերի իրականացումը:

Նախարարը նաև շեշտել, որ Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումները, մասնավորապես՝ Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ևս միտված է սովորողների կարողունակությունների զարգացմանը, որտեղ հատուկ շեշտադրում է արված մշակութային և մեդիագրագիտության բաղադրիչներին:

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ պետությունը կարևորում է համատեղ ֆիլմարտադրությունը, հայկական կինոյի հանրահռչակումը, որի շրջանակում մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել: ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ Հայաստանում նկարահանվող ֆիլմերի համար: Ռազմավարական ուղղություններից են նաև անիմացիոն ֆիլմարտադրության զարգացումը, ինչպես նաև հեռուստատեսային կրթամշակութային հաղորդաշարերի ստեղծումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը

13:11 18.04.2025

Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «դրական» է անվանել հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ նշելով, որ ԱՄՆ-ը հույս ունի շուտով պատասխան ստանալ Կիևից։ «Երեկ մենք դրական հանդիպում ունեցանք։ Հուսով ենք, որ շուտով պատասխան կլսենք նրանցից (ուկրաինացիներից)»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է YouTube-ով։ Միևնույն ժամանակ, Ռուբիոն լավ և կառուցողական է անվանել Փարիզում […] ...

Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:04 18.04.2025

Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

​Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: ​ ​Մարզերում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14- 17մ/վ արագությամբ։ […] ...

«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են

12:58 18.04.2025

«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Գլազգոյի «Ռեյնջերսին»։ Կիսաեզրափակիչում է նաև Լոնդոնի «Տոտենհեմը», որը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր

12:50 18.04.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր

Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Գիորգի Պերտաիայի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ ...

Քննարկվել է կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության և ինքնության պաշտպանությանն առնչվող կոնվենցիան

12:42 18.04.2025

Քննարկվել է կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության և ինքնության պաշտպանությանն առնչվող կոնվենցիան

Կոնվենցիայի նպատակը եւ կարգավորման առարկան կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության եւ ինքնության պաշտպանությունն է, առանց խտրականության, յուրաքանչյուրի անձնական անձեռնմխելիության ու այլ իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորումը: Կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, ուժի մեջ մտել՝ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2024 թվականի մայիսի 16-ին: Այս […] ...

«Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ այլևս չեն վստահում Անչելոտիին

12:35 18.04.2025

«Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ այլևս չեն վստահում Անչելոտիին

Մադրիդի «Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին բողոքել են գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից, հաղորդում է Relevo-ն: Բողոքի պատճառը մասնավորապես այն է, որ ըստ այդ խաղացողների՝ գլխավոր մարզչի տակտիկական պլանը շատ վատն է եղել: Ավելին՝ «Ռեալի» ֆուտբոլիստները կարծում են, որ թիմը տակտիկական պլան առհասարակ […] ...

BACK_TO_TOP