Աբովյան քաղաքի մսուր-մանկապարտեզին և գեղարվեստի դպրոցին հատկացված հողամասերը կեղծ աճուրդ-վաճառքների միջոցով փաստացի ձեռք է բերել Աբովյան համայնքի նախկին ղեկավարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+15.09 oC

Աբովյան քաղաքի մսուր-մանկապարտեզին և գեղարվեստի դպրոցին հատկացված հողամասերը կեղծ աճուրդ-վաճառքների միջոցով փաստացի ձեռք է բերել Աբովյան համայնքի նախկին ղեկավարը

17:00 10.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դատախազը 2025 թվականի ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի և այլոց վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2015-2021 թվականների ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, նույն համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի պետ Ա.Զ.-ի և իր աներորդու կնոջ՝ Շ.Կ.-ի օժանդակությամբ, Աբովյան քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզին և Աբովյանի գեղարվեստի դպրոցին հատկացված՝ ընդհանուր 83 միլիոն 450 հազար դրամ շուկայական արժեքով հողամասերը 2017-2018 թվականների ընթացքում ձևական աճուրդ-վաճառքների միջոցով օտարել է 6 միլիոն 625 հազար դրամով:

Գույքի հանցավոր ծագումը և իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով՝ հողամասերի նկատմամբ ձևականորեն գրանցվել է Վ.Գ.-ի աներորդու կնոջ՝ Շ.Կ.-ի սեփականության իրավունքը, մինչդեռ, օտարված հողամասերը փաստացի ձեռք են բերվել Վ.Գ.-ի կողմից:

Վերոգրյալից բացի, «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ Վ.Գ.-ն, 2019-2021 թվականների ընթացքում, Աբովյան համայնքի վերոնշյալ հողամասերի վրա կառուցել է բնակելի տուն և օժանդակ շինություններ: Դրանց կառուցման համար կատարված շինարարական աշխատանքների ծախսը կազմել է 293 միլիոն 200 հազար դրամ, ինչն էականորեն գերազանցել է Վ.Գ.-ի օրինական եկամուտները:

Վ.Գ.-ն, գիտակցելով, որ ապօրինի հարստացման արդյունքում ստացված դրամական միջոցներով կառուցված առանձնատան նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու դեպքում հիշյալ հանգամանքը կարող է հայտնաբերվել իրավասու մարմինների կողմից, ձեռնամուխ է եղել նաև վերոհիշյալ առանձնատան նկատմամբ իրավունքները, դրա պատկանելիությունը և հանցավոր ծագումը թաքցնելուն: Այդ գործողությունների կատարմանը Վ.Գ.-ին օժանդակել է նրա վարորդ Ա.Ա.-ն: Մասնավորապես՝ Շ.Կ.-ի անվամբ սեփականության իրավունքով գրանցված հողամասերը 2019 թվականի հոկտեմբերի 7-ին ձևական առուվաճառքի պայմանագրերով օտարվել են Վ.Գ.-ի մտերիմ Ա.Յ.-ին: Այնուհետև, Ա.Յ.-ի կողմից տրված՝ նոտարական հաստատմամբ լիազորագրի հիման վրա՝ Վ.Գ.-ի վարորդը Ա.Յ.-ի անունից հանդես է եկել իրավասու պետական մարմիններում և սահմանված կարգի խախտմամբ օտարված հողամասերի վրա Վ.Գ.-ի ֆինանսական միջոցներով կառուցված և փաստացի նրան պատկանող բնակելի տան նկատմամբ՝ վարորդի դիմումի հիման վրա, 2022 թվականի մայիսի 19-ին գրանցվել է Ա.Յ.-ի միանձնյա սեփականության իրավունքը:

Այսպիսով, քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ Վ.Գ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերված վերոնշյալ գույքերի հանցավոր ծագումը, դրանց նկատմամբ իրավունքներն ու գույքերի իրական պատկանելիությունը՝ օրինականացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի հարստանալու արդյունքում ստացված՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 376 միլիոն 650 հազար դրամ արժեքով գույքն ու եկամուտները:

Դատախազը Վ.Գ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), Շ.Կ.-ի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքին օժանդակելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա.Ա.-ի նկատմամբ՝ 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը), Ա.Զ.-ի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ 2 քրեական վարույթներն ուղարկվել են դատարան

12:07 18.04.2025

Ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ 2 քրեական վարույթներն ուղարկվել են դատարան

Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն բարեգործության անվան տակ ընտրողին դրամ և ապրանք խոստանալու եղանակով խախտել է բարեգործության արգելքը: Մասնավորապես՝ դաշինքի թեկնածուն իր […] ...

SHANTNEWS

12:00 18.04.2025

SHANTNEWS

Նախագծով առաջարկվում է մարզադպրոցներ անվանակոչելու հնարավորություն տալ

11:55 18.04.2025

Նախագծով առաջարկվում է մարզադպրոցներ անվանակոչելու հնարավորություն տալ

Կարեւորելով վաստակաշատ անձանց եւ սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում՝ օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության եւ հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականը: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ Ազգային ժողովի՝ ապրիլի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  ««Ֆիզիկական կուլտուրայի եւ […] ...

Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ

11:49 18.04.2025

Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը ևս դուրս է եկել Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հինգերորդ փուլի եզրափակիչ: Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 13,899 միավոր է հավաքել և երրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Հիշեցնենք՝ աշխարհի գավաթի հինգերորդ փուլի որակավորման փուլն ավելի վաղ հաղթահարել են Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, […] ...

Մշտական ցուցադրության վերաբացում և «Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

11:40 18.04.2025

Մշտական ցուցադրության վերաբացում և «Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա մշտական ցուցադրության վերաբացումը և «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Խաչատուր Աբովյանի հիշատակի օրվան։ Վերջին ամիսների ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ թանգարանում իրականացվել են ցուցասրահի վերանորոգման, մշտական ցուցադրության հայեցակարգի վերանայման և ցուցադրության արդիականացման ու համալրման աշխատանքներ։ Գիտաորոնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում ցուցադրությունը հարստացվել է նոր և արժեքավոր […] ...

Նախաձեռնությամբ սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի և շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները

11:35 18.04.2025

Նախաձեռնությամբ սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի և շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները

Զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի եւ շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները.  այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Նա ապրիլի 18-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում […] ...

BACK_TO_TOP