Սարգիս Խանդանյանն աշխատանքային այցով Նորվեգիայում էր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+13.09 oC

Սարգիս Խանդանյանն աշխատանքային այցով Նորվեգիայում էր

16:54 10.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 8-9-ն աշխատանքային այցով եղել է Օսլոյում: Այցի շրջանակում Սարգիս Խանդանյանը հանդիպել է Նորվեգիայի խորհրդարանի` Ստորտինգի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ինե Էրիքսեն Սյորայդեի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Նորվեգիայի խորհրդարանների միջեւ երկկողմ հարաբերությունների ակտիվացման հեռանկարները: Սարգիս Խանդանյանն այս համատեքստում կարեւորել է Նորվեգիայի Ստորտինգի նախագահի Հայաստան կատարած այցը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների (NB8) խորհրդարանների ղեկավարների ձեւաչափով: Նա նաեւ ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակացությունների ընթացքը՝ ընդգծելով, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, եւ Հայաստանը պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել այն:

Այցի ընթացքում Սարգիս Խանդանյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Նորվեգիայի պատվիրակության ղեկավար Սիվ Մոսլեթի, պատվիրակության անդամներ Ալեքսանդր Ստոկեբոյի եւ Յան Տորե Սաների հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, ինչպես նաեւ վեհաժողովում Հայաստանի եւ Նորվեգիայի պատվիրակությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Նորվեգացի պատգամավորները ներկայացրել են նաեւ Նորվեգիայի ներքաղաքական իրավիճակը՝ աշնանը սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն Օսլոյում հանդիպել է նաեւ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի հետ: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի կառավարությանը ՀՀ ԱԺ կարողությունների զարգացման «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրին աջակցության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակության, ինչպես նաեւ ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագրին ֆինանսական հատկացումներ կատարելու համար: Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքը: Էյվին Վադ Պետերսոնը կարեւորել է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման փաստը՝ ընդգծելով դրա՝ հնարավորինս շուտ ստորագրման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ խորացող հարաբերություններին ու հեռանկարներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը

11:07 18.04.2025

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ մոտ 13կմ երկարության ճանապարհը։ Առաջին փուլում կիրականացվեն հողային աշխատանքներ, կտեղադրվեն արհեստական կառուցվածքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ

10:45 18.04.2025

«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ

Opta-ի մասնագետները քառորդ եզրափակիչ փուլի ավարտից հետո գործարկել են սուպերհամակարգիչ և կրկին հաշվարկել թիմերի՝ 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունները։ Ըստ հաշվարկների՝ «Արսենալը» ներկայումս մրցաշարի գլխավոր ֆավորիտն է: Թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 28.7 տոկոս։ Երկրորդ տեղում է «Ինտերը»՝ 25.5 տոկոսով, իսկ ՊՍԺ-ն 24 տոկոսով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Ուշագրավ է, որ ամենացածր շանսերն ունի […] ...

Էջմիածնում ձերբակալված 38-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 18 գրամից ավելի մարիխուանա

10:37 18.04.2025

Էջմիածնում ձերբակալված 38-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 18 գրամից ավելի մարիխուանա

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և մարզի պարեկների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Վաղարշապատի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է […] ...

Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանք

10:30 18.04.2025

Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանք

Ապրիլի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա մի օտարերկրացի։ Նա 2022 թվականի մարտի 4-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին

10:21 18.04.2025

Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խուսափել է լուրջ վնասվածքից, գրում է As-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կոճի վնասվածք էր ստացել, սակայն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչին։ «Ռեալը» գավաթի խաղարկության եզրափակչում ապրիլի 26-ին կմրցի «Բարսելոնայի» դեմ։ ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին

10:13 18.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...

BACK_TO_TOP