Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+7.09 oC

Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

18:36 09.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեր վերջին հանդիպման ժամանակ, ըստ էության, պայմանավորվեցինք առաջ շարժվել հետեւյալ տրամաբանությամբ: Քանի որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծն էր մշակման փուլում՝ ձեզանից ստանալ առաջարկներ: Այս ընթացքում ստացվել են մոտավորապես 500 էջից ավելի առաջարկներ թե՛ «Գիտուժի», թե՛ անհատների, թե՛ Հայաստանում եւ արտասահմանում գործող տարբեր կազմակերպություններից եւ անհատներից: Թեեւ սա շատ դժվար աշխատանք է ԿԳՄՍ նախարարության համար, այնուամենայնիվ, ոգեւորիչ է նման ակտիվությունը. այս մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ ապրիլի 9-ին կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ, որի առանցքում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նոր նախագիծն էր: Սիսակ Գաբրիելյանի տեղեկացմամբ 10 առաջարկ էլ ներկայացրել է 2021 թվականին ձեւավորված «Գիտուժ» հանրային նախաձեռնությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհակալություն է հայտնել ԱԺ գործընկերներին՝ նոր նախագծի կապակցությամբ պարբերաբար քննարկումներ կազմակերպելու համար այն դեպքում, երբ դեռ նախագիծը չի ուղարկվել Ազգային ժողով: Նախարարը նշել է, որ շատ մեծ ծավալի աշխատանք է կատարվել, ներկայացված բոլոր առաջարկները մանրամասն վերլուծվել եւ քննարկվել են: «Բոլոր այն առաջարկները, որոնցում եղել են դիտարկումներ, որոնք կօգնեն լավացնել կարգավորումները կամ վերանայել մոտեցումները, դրանք հաշվի են առնվել»,- ասել է զեկուցողը:

Նախարարն անդրադարձել է նաեւ չընդունված առաջարկներին, նշել պատճառները: «Օրենքի լրամշակված նախագիծը, կարող եմ ասել, որ իրականում արտացոլում է այն մեր ավելի հստակ մոտեցումները, որոնք ի սկզբանե էլ ներկայացնում էինք, եւ որոնք ուղղված են համակարգի մրցունակության, արդյունավետության բարձրացմանը»,-ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: Նշվել է, որ «Գիտուժ» հանրային նախաձեռնության 10 առաջարկներից ընդունվել է 6-ը: «Հիմնական դիտարկումը, որի շուրջ մենք չունենք համաձայնություն «Գիտուժի» գործընկերների առաջարկի տրամաբանության մեջ, դա ինստիտուտների չմիավորման եւ դրանք ակադեմիայի տիրույթում թողնելու առաջարկն է, որը սկզբունքային փոփոխություն է: Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք այս մասին եւ ներկայացրել մեր դիրքորոշումը: Սա մի առաջարկ է, որը սկզբունքորեն չի կարող ընդունելի համարվել, քանի որ բարձրագույն կրթության եւ գիտության այն հայեցակարգը, որն առաջարկվում է, հիմնված է հենց այդ համատեղ աշխատանքի վրա, եւ մեր սեփական փորձառությունը, տվյալները ցույց են տալիս, որ կիսատ լուծումները չեն աշխատելու»,- պարզաբանել է նախարարը:

Հարցուպատասխանի ընթացքում որոշ մասնակիցներ ներկայացրել են իրենց դիտողություններն ու մտահոգությունները նախագծում առաջարկվող որոշ դրույթների, մասնավորապես՝ գիտության ոլորտում առկա տարաբնույթ խնդիրների վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները շարունակել, երբ հասանելի կլինի նախագծի լրամշակված տարբերակը: Կկազմակերպվեն նաեւ հանրային քննարկումներ:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, գործադիր մարմնի պատասխանատուներ, գիտնականներ, բուհերի ռեկտորներ, այլ շահագրգիռ անձինք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP