Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+11.09 oC

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ

09:42 09.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

ԱՄԷ նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին՝ շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող Ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և փոխադարձ վստահության ամրապնդման մասին։

Իր հերթին, նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հրավերի համար՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերն ապրել են շարունակական զարգացում. որպես դրա վառ օրինակ նա նշել է, այդ թվում՝ ՀՀ և ԱՄԷ միջև շաբաթական իրականացվող շուրջ 30 ուղիղ ավիաչվերթների հանգամանքը։

Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։ Ներդրումային միջավայրի խթանման և համատեղ նախաձեռնությունների իրականացումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով անդրադարձ է կատարվել անհրաժեշտ քայլերի ակտիվացմանը։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ԱՄԷ ձեռքբերումները տարբեր ոլորտներում՝ ընդգծելով, որ երկիրն օրինակելի է զարգացման իր մոտեցումներով և ռազմավարական տեսլականով։ Նա նաև նշել է, որ Աբու Ամենամյա ներդրումային համաժողովն արդյունավետ հարթակ է պետությունների ու գործարար համայնքների ներկայացուցիչների, ներդրողների և ոլորտային կազմակերպությունների միջև կապերի ստեղծման և արդյունավետ փոխգործակցության խթանման համար։

Հանդիպման ավարտին նախագահները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակել խորացնել երկկողմ հարաբերությունները և բացահայտել նոր համագործակցային հնարավորություններ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ

22:03 17.04.2025

Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ էին դուրս եկել մինչև 81 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանը ներկայացնում էր Ռաֆիկ Հարությունյանը։ Մեր մարզիկը պոկում վարժությունում հաջորդաբար սանձեց 150, 155 և 158 կիլոգրամանոց ծանրաձողերը։ Այս արդյունքը բավարար էր փոքր արծաթե մեդալ նվաճելու համար։ Ռաֆիկն ընդամենը մեկ կիլոգրամ զիջեց իտալացի Օսկար Ռեյես Մարտինեսին։ Հրում վարժությունում Ռաֆիկն այնքան էլ […] ...

SHANTNEWS

22:00 17.04.2025

SHANTNEWS

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

21:52 17.04.2025

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները

21:48 17.04.2025

Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզային նշանակության 13.2 կմ երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով Տավուշի մարզպետի աշխատակազմին ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ճանապարհների հիմնանորոգման համար կնքված յուրաքանչյուր պայմանագրերի աշխատանքների իրականացման համար մնացած 80 %-ի […] ...

«Արսենալը» խոշոր տրանսֆերային առաջարկ է պատրաստում «Բարսելոնայի» խաղացողի համար

21:39 17.04.2025

«Արսենալը» խոշոր տրանսֆերային առաջարկ է պատրաստում «Բարսելոնայի» խաղացողի համար

Լոնդոնի «Արսենալը» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի ծառայություններով։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։ Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է առաջիկա ամռանը ֆուտբոլիստի համար «Բարսելոնային» առաջարկել մոտ 75 միլիոն եվրո։ Նշվում է, որ ինքը՝ Կունդեն, դեմ չէ ակումբը փոխելուն: 26-ամյա պաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսը։ Ըստ […] ...

Կապահովվի ապրանքների մասին հայերեն տեղեկատվության տրամադրումը

21:34 17.04.2025

Կապահովվի ապրանքների մասին հայերեն տեղեկատվության տրամադրումը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունը սպառողին հասցնելու կարգում։ Գործող կարգավորման համաձայն՝ ապրանքների մասին տեղեկատվությունը հասցվում է սպառողներին ի գիտություն՝ տեխնիկական փաստաթղթերով, պիտակների, գնապիտակների վրա` համապատասխանության նշանի, համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի միջոցով կամ գործարար միջավայրում ընդունված այլ ձևերով և մեթոդներով։ Միաժամանակ, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» […] ...

BACK_TO_TOP