Դեսպան Հարությունյանը Ջամայկայում կմասնակցի «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Դեսպան Հարությունյանը Ջամայկայում կմասնակցի «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանը

09:18 09.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 10-14-ը համատեղության կարգով Ջամայկայում ՀՀ դեսպան Ն.Գ. Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարության կողմից կազմակերպած «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանը (#DiplomaticWeek2025) մասնակցելու նպատակով աշխատանքային այց է կատարել Ջամայկա: Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։

«Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Կամինա Ջոնսոն Սմիթի, Զբոսաշրջության նախարար Էդմունդ Բարթլեթի և Մշակույթի, գենդերային հարցերի, ժամանցի ու սպորտի նախարար Օլիվիա Գրանջի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը վերահաստատել են երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցություն զարգացնելու պատրաստակամությունը և կարևորել շփումները երկկողմ ու բազմակողմ հարթակներում:

Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային ոլորտներից են դիտարկվում զբոսաշրջությունը, կրթությունը, մշակույթը և առևտուրը: Ա. Հարությունյանը հանդիպումների ընթացքում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հարևան երկրների հետ հարաբերությունները, ինչպես նաև պետության առջև ծառացած մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել երկրի գործարար միջավայրին և զբոսաշրջային պոտենցիալին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, սպասում են որ Ադրբեջանը ստորագրի պայմանագիրը, և այդ սպասումը անհամբերության է արդեն վերածվում․ Հովսեփ Խուրշուդյան

22:21 17.04.2025

Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, սպասում են որ Ադրբեջանը ստորագրի պայմանագիրը, և այդ սպասումը անհամբերության է արդեն վերածվում․ Հովսեփ Խուրշուդյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել Գյումրիի ընտրությունների արդեն վերջնական արդյունքներին, նաև արտաքին և ներքաղաքական վերջին զարգացումներին։ Գյումրիի ընտրություններն ավարտվեցին, բայց կառավարման ժգնաժամը չավարտվեց։ Արդյո՞ք քաղաքի կառավարումը դարձյալ դատապարտված է ձախողման, և արդյո՞ք անհրաժեշտ են նոր ընտրություններ։ Ինչպես կարելի է պատկերացնել այսպիսի ավագանու գործունեությունը, երբ ամեն անգամ ինչ-որ […] ...

Երևանում «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ՆԳՆ գլխավոր մուտքի մոտ

22:12 17.04.2025

Երևանում «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ՆԳՆ գլխավոր մուտքի մոտ

Ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարն ու հետիոտնի համար նախատեսված վայրով, և հայտնվել ՀՀ ներքին գործերի նախարարության վարչական շենքի գլխավոր մուտքի մոտ տեղադրված «Իրավակարգի զինվորին» հուշաքարի մոտ` […] ...

Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ

22:03 17.04.2025

Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ էին դուրս եկել մինչև 81 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանը ներկայացնում էր Ռաֆիկ Հարությունյանը։ Մեր մարզիկը պոկում վարժությունում հաջորդաբար սանձեց 150, 155 և 158 կիլոգրամանոց ծանրաձողերը։ Այս արդյունքը բավարար էր փոքր արծաթե մեդալ նվաճելու համար։ Ռաֆիկն ընդամենը մեկ կիլոգրամ զիջեց իտալացի Օսկար Ռեյես Մարտինեսին։ Հրում վարժությունում Ռաֆիկն այնքան էլ […] ...

SHANTNEWS

22:00 17.04.2025

SHANTNEWS

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

21:52 17.04.2025

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները

21:48 17.04.2025

Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզային նշանակության 13.2 կմ երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով Տավուշի մարզպետի աշխատակազմին ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ճանապարհների հիմնանորոգման համար կնքված յուրաքանչյուր պայմանագրերի աշխատանքների իրականացման համար մնացած 80 %-ի […] ...

BACK_TO_TOP