ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Եմենի հարավ-արևմուտքում գտնվող հեռախոսային ցանցին․ Al Masirah – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+11.09 oC

ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Եմենի հարավ-արևմուտքում գտնվող հեռախոսային ցանցին․ Al Masirah

09:00 09.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամերիկյան ուժերը ռմբակոծել են Եմենի հարավ-արևմուտքի Իբբ նահանգում գտնվող հեռախոսային ցանցի օբյեկտները: Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը, որը վերահսկվում է Եմենի հութի ապստամբների կողմից։

Դրա տեղեկություններով՝ ամերիկյան ավիացիան առնվազն երեք հարված է հասցրել տարածաշրջանում հեռախոսային կապ ապահովող օբյեկտներին։ Պարզ չէ, թե արդյոք տեղի բնակիչները շարունակում են օգտվել բջջային կապի ծառայություններից:

Երեքշաբթի երեկոյան հեռուստաալիքը հաղորդել է, որ ԱՄՆ-ը օդային հարված է հասցրել երկրի արևմուտքում գտնվող համանուն նահանգի մայրաքաղաք Հոդեյդա քաղաքի բնակելի թաղամասին։ Հութիների առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, ևս 16-ը վիրավորվել է։ Փրկարարները շարունակում են փլատակներում մարդկանց որոնումները, հայտնում է Al Masirah-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.04.2025

SHANTNEWS

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

21:52 17.04.2025

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները

21:48 17.04.2025

Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզային նշանակության 13.2 կմ երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով Տավուշի մարզպետի աշխատակազմին ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ճանապարհների հիմնանորոգման համար կնքված յուրաքանչյուր պայմանագրերի աշխատանքների իրականացման համար մնացած 80 %-ի […] ...

«Արսենալը» խոշոր տրանսֆերային առաջարկ է պատրաստում «Բարսելոնայի» խաղացողի համար

21:39 17.04.2025

«Արսենալը» խոշոր տրանսֆերային առաջարկ է պատրաստում «Բարսելոնայի» խաղացողի համար

Լոնդոնի «Արսենալը» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի ծառայություններով։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։ Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է առաջիկա ամռանը ֆուտբոլիստի համար «Բարսելոնային» առաջարկել մոտ 75 միլիոն եվրո։ Նշվում է, որ ինքը՝ Կունդեն, դեմ չէ ակումբը փոխելուն: 26-ամյա պաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսը։ Ըստ […] ...

Կապահովվի ապրանքների մասին հայերեն տեղեկատվության տրամադրումը

21:34 17.04.2025

Կապահովվի ապրանքների մասին հայերեն տեղեկատվության տրամադրումը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունը սպառողին հասցնելու կարգում։ Գործող կարգավորման համաձայն՝ ապրանքների մասին տեղեկատվությունը հասցվում է սպառողներին ի գիտություն՝ տեխնիկական փաստաթղթերով, պիտակների, գնապիտակների վրա` համապատասխանության նշանի, համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի միջոցով կամ գործարար միջավայրում ընդունված այլ ձևերով և մեթոդներով։ Միաժամանակ, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» […] ...

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը՝ 5.5 մլն դրամի փոխարեն սահմանելով 8 մլն դրամ

21:25 17.04.2025

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը՝ 5.5 մլն դրամի փոխարեն սահմանելով 8 մլն դրամ

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու […] ...

BACK_TO_TOP