09:10 09.04.2025
Թբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի մոտ՝ թույլ չտալու պետական պաշտոնյաներին գնալ 1989 թվականի ապրիլի 9-ի ցույցը ճնշելու զոհերի հուշահամալիր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Երեքշաբթի ուշ երեկոյան ցուցարարները հավաքվել էին Ռուսթավելիի կենտրոնական պողոտայում։ Նրանց թվում էին նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների ընտանիքի անդամները։
Նրանց նպատակն է թույլ չտալ, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեն և կառավարության այլ պաշտոնյաներ հասնեն խորհրդարանի շենքի դիմաց գտնվող հուշահամալիր։
Ամեն տարի ապրիլի 9-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաները գալիս են այստեղ՝ հարգելու 1989 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակը: Այս օրը խորհրդային զորքերը ցրեցին Վրաստանի անկախության համար կազմակերպված ցույցի մասնակիցներին, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 20 մարդ:
Այս պահին խորհրդարանի դիմաց իրավիճակը հանգիստ է, իրավապահները չեն միջամտում ակցիային։
21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները21:52 17.04.2025
Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհներըԿառավարությունն ընդունել է որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզային նշանակության 13.2 կմ երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով Տավուշի մարզպետի աշխատակազմին ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ճանապարհների հիմնանորոգման համար կնքված յուրաքանչյուր պայմանագրերի աշխատանքների իրականացման համար մնացած 80 %-ի […] ...
21:39 17.04.2025
«Արսենալը» խոշոր տրանսֆերային առաջարկ է պատրաստում «Բարսելոնայի» խաղացողի համարԼոնդոնի «Արսենալը» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի ծառայություններով։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։ Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է առաջիկա ամռանը ֆուտբոլիստի համար «Բարսելոնային» առաջարկել մոտ 75 միլիոն եվրո։ Նշվում է, որ ինքը՝ Կունդեն, դեմ չէ ակումբը փոխելուն: 26-ամյա պաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսը։ Ըստ […] ...
21:34 17.04.2025
Կապահովվի ապրանքների մասին հայերեն տեղեկատվության տրամադրումըԿառավարությունը փոփոխություններ է կատարել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունը սպառողին հասցնելու կարգում։ Գործող կարգավորման համաձայն՝ ապրանքների մասին տեղեկատվությունը հասցվում է սպառողներին ի գիտություն՝ տեխնիկական փաստաթղթերով, պիտակների, գնապիտակների վրա` համապատասխանության նշանի, համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի միջոցով կամ գործարար միջավայրում ընդունված այլ ձևերով և մեթոդներով։ Միաժամանակ, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» […] ...
21:25 17.04.2025
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը՝ 5.5 մլն դրամի փոխարեն սահմանելով 8 մլն դրամԿառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու […] ...