00:00 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից:
Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, այդ թվում՝ բյուջետային աջակցության և ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրագործման և նորացման շրջանակներում, ընդգծել է հանդիպման կարևորությունը՝ ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի կազմման համատեքստում: Աննա Կարապետյանը ներկայացրել է առկա առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը հակակոռուպցիոն, դատաիրավական, անձնական տվյալների պաշտպանության, իրավական փոխօգնության, քրեակատարողական և պրոբացիայի,խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում:
Նախարարության ոլորտային պատասխանատուները ներկայացրել են նշված ոլորտներում գրանցած արդյունքները, առկա իրավիճակը և նախատեսվող հետագա քայլերը, որին հաջորդել է փորձագետների ներգրավմամբ հարց ու պատասխանի փուլը: Նախարարությունը, ի թիվս այլնի, կարևորել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների ձևավորումը, բարեվարքության ստուգման գործիքակազմերի ներդնումը, ազդարարման համակարգի կատարելագործումը, քրեական օրենսդրության բարելավումը, պրոբացիայի համակարգի ներդնումն ու կատարելագործումը, քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման պայմանների և վերասոցիալականացման միջոցառումների բարելավումը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական նախաձեռնությունները և դրանց առնչությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, իրավահավասարության ապահովման նպատակով իրազեկման աշխատանքները, խտրականության դեմ պայքարի համապարփակ ռազմավարության և անձնական տվյալների պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները:
Հիշեցնենք, որ փորձագիտական առաքելության այցերի հիման վրա մշակվելու է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագիրը:
14:35 17.04.2025
Ի գիտություն ապրիլի 19-ին Լոռու մարզում նախատեսված քայլարշավի մասնակիցներիՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ապրիլի 19-ին Լոռու մարզի Դսեղ գյուղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիր նախատեսվող քայլարշավի (https://escs.am/am/news/28375) համար ընտրվել է 50 մասնակից: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թ․ ապրիլի 19-ի քայլարշավին գրանցված, սակայն այս անգամ չընտրված մասնակիցները նախարարության կողմից կհրավիրվեն հետագա նմանաբնույթ միջոցառումներին […] ...
14:29 17.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների արձանագրած ցուցանիշները: Մտքեր են փոխանակվել համաշխարհային տնտեսական զարգացումների շուրջ: ...
14:20 17.04.2025
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԱպրիլի 17-ին` Ավագ Հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս առիթով առավոտյան Մայր Տաճարում կատարվեց Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն: Ժամերգության ավարտին Միածնաէջ Տաճարում ձեռամբ Մայր Աթոռի փոխլուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Դավիթ աբեղա Օհանյանի մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր […] ...
14:11 17.04.2025
«Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմիցՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա: Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի ընթացքում […] ...
14:00 17.04.2025
Մի բան է հարգանք մատուցել անցյալին, պատմությանը, և բոլորովին այլ բան ապրել անցյալով․ Միրզոյանը՝ թուրք լրագրողներինԱնթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: Լրագրողներից մեկը հարցրել է․ «Փաշինյանը նշեց, որ ձեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս ձեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Ուրեմն, կարծում եք, այս հարցը այլևս լարվածության աղբյուր չի՞ լինի Թուրքիայի և Հայաստանի միջև։ […] ...
13:48 17.04.2025
Իրազեկում՝ շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման վերաբերյալ2025 թվականից շրջանառության հարկ վճարողները առևտրական, արտադրական, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեության տեսակների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից օրենսգրքով սահմանված կարգով նվազեցնում են այդ գործունեության տեսակների հետ կապված ծախսերը։ Ստորև ներկայացնում ենք շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման առանձնահատկություններն՝ ըստ գործունեության տեսակների։ Առևտրական գործունեության մասով․ շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով, շրջանառության հարկի գումարից նվազեցվում են հաշվետու […] ...