Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+13.09 oC

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներ

23:42 08.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա

13:24 17.04.2025

Իրանի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Ժամանման կադրերը հրապարակվել են նրա Telegram ալիքում։ Ավելի վաղ Արաղչին ասել էր, որ իր այցի հիմնական նպատակը Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելն է։ ...

Պարեկների ձերբակալած տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «Կրիստալ»

13:17 17.04.2025

Պարեկների ձերբակալած տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «Կրիստալ»

Ապրիլի 15-ին՝ կեսգիշերն անց, մայրաքաղաքի պարեկները Մանանդյան փողոցում, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Դավիթաշեն թաղամասի բնակիչ 35-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված, որն ըստ իրեն` «Կրիստալ» տեսակի թմրանյութ է: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, տղամարդը` ձերբակալվածների պահման վայր: ...

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի աջակցությանը դիմելու վերջնաժամկետը մայիսի 21-ն է

13:10 17.04.2025

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի աջակցությանը դիմելու վերջնաժամկետը մայիսի 21-ն է

Մեկնարկել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) ֆինանսական աջակցության ծրագրի հերթական՝ 16-րդ շրջափուլը։ Հիմնադրամը ֆինանսավորում է ներքոնշյալ նպատակները հետապնդող ծրագրերը. Ներդնել կամ մշակել այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղակի ազդեցություն կունենան մշակութային արտահայտչաձևերի, ներառյալ՝ մշակութային ապրանքների, ծառայությունների ու գործունեության ստեղծման, արտադրության, տարածման և հասանելիության վրա: Զարգացնել և ամրապնդել պետական հատվածի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարդկային ու ինստիտուցիոնալ […] ...

Մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

13:02 17.04.2025

Մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Վրաստանը՝ փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, Ադրբեջանը՝ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու դին

13:00 17.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու դին

Ապրիլի 15-ին՝ ժամը 19-ին մոտ, պարեկներին մոտեցած քաղաքացիները հայտնել են, որ Նուբարաշենից Խարբերդ տանող ճանապարհին կից ձորակում նկատել են տղամարդու դի: Մեկնած իրավապահները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 68-ամյա Խաչատուր Մանուկյանն է: Նա ապրիլի 12-ից որպես անհետ կորած որոնվում էր Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:52 17.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: ​ Մարզերում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-22-ին առանձին վայրերում սպասվում […] ...

BACK_TO_TOP