ՏԿԵ նախարարը խորհրդակցություններ է անցկացրել Լոռու մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+13.09 oC

ՏԿԵ նախարարը խորհրդակցություններ է անցկացրել Լոռու մարզում

23:02 08.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում:

«Խորհրդակցություն եմ անցկացրել Լոռու մարզպետարանում՝ մարզպետ Արամ Ղազարյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։

Խորհրդակցության նպատակը ներկայումս պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների, առաջիկա հրատապ անելիքների և համայնքներում առկա խնդիրների քննարկումն էր, առաջիկա աշխատանքների պլանավորումը։

Մարզի համայնքների ղեկավարները ներկայացրել են բնակավայրերում իրականացվող ծրագրերը, անդրադարձել համայնքային հրատապ մի շարք խնդիրների։

Քննարկել ենք նաև նախորդ տարի Լոռու մարզի՝ ջրհեղեղի հետևանքով տուժած բնակավայրերում իրականացված և առաջիկայում նախատեսվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր»,- գրել է նա:

Նախարարը նա նշել է, որ ներկայացվել են նաև մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարեկների ձերբակալած տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «Կրիստալ»

13:17 17.04.2025

Պարեկների ձերբակալած տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «Կրիստալ»

Ապրիլի 15-ին՝ կեսգիշերն անց, մայրաքաղաքի պարեկները Մանանդյան փողոցում, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Դավիթաշեն թաղամասի բնակիչ 35-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված, որն ըստ իրեն` «Կրիստալ» տեսակի թմրանյութ է: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, տղամարդը` ձերբակալվածների պահման վայր: ...

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի աջակցությանը դիմելու վերջնաժամկետը մայիսի 21-ն է

13:10 17.04.2025

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի աջակցությանը դիմելու վերջնաժամկետը մայիսի 21-ն է

Մեկնարկել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) ֆինանսական աջակցության ծրագրի հերթական՝ 16-րդ շրջափուլը։ Հիմնադրամը ֆինանսավորում է ներքոնշյալ նպատակները հետապնդող ծրագրերը. Ներդնել կամ մշակել այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղակի ազդեցություն կունենան մշակութային արտահայտչաձևերի, ներառյալ՝ մշակութային ապրանքների, ծառայությունների ու գործունեության ստեղծման, արտադրության, տարածման և հասանելիության վրա: Զարգացնել և ամրապնդել պետական հատվածի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարդկային ու ինստիտուցիոնալ […] ...

Մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

13:02 17.04.2025

Մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Վրաստանը՝ փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, Ադրբեջանը՝ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու դին

13:00 17.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու դին

Ապրիլի 15-ին՝ ժամը 19-ին մոտ, պարեկներին մոտեցած քաղաքացիները հայտնել են, որ Նուբարաշենից Խարբերդ տանող ճանապարհին կից ձորակում նկատել են տղամարդու դի: Մեկնած իրավապահները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 68-ամյա Խաչատուր Մանուկյանն է: Նա ապրիլի 12-ից որպես անհետ կորած որոնվում էր Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:52 17.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: ​ Մարզերում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-22-ին առանձին վայրերում սպասվում […] ...

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենը հետևել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին

12:45 17.04.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենը հետևել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Կարեն Բադալյանը, Սերժիկ Պետրոսյանը, Խաչատուր Մկրտչյանը հետևել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին։ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները նախ եղել են կապալառուի՝ “Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana” համատեղ ձեռնարկության շինարարական բազայում, որտեղ շինարարի և տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են ծրագրի ֆիզիկական […] ...

BACK_TO_TOP