18:24 08.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ժաննա Անդրեասյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հյուրերին` կարևորելով երկու բարեկամական երկրների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև կրթության ու մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանում աստիճանաբար աճում է գերմաներենի հանդեպ հետաքրքրությունը. ՀՀ դպրոցներում շուրջ 40 հազար աշակերտ ուսումնասիրում է գերմաներեն: Հայաստանի և Գերմանիայի մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ ճանաչվել են քույր դպրոցներ, իրականացնում են փոխադարձ այցելություններ՝ մեծացնելով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում առկա արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է մասնագիտական կողմնորոշման զարգացմանը և շինարարության ոլորտում նոր մասնագիտական ծրագրերի իրականացմանն ուղղված նախաձեռնություններին, որոնք իրականացվում են Լայպցիգի արհեստագործական պալատի հետ համագործակցությամբ:
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրան շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ այն առավել խորացնելու նպատակով:
«Հայաստանի հետ հարաբերություններն ավանդաբար արդյունավետ են եղել, բայց կարծում եմ` հատկապես այժմ գտնվում ենք հարաբերությունների որակապես բարձր մակարդակի վրա»,- ասել է Ռայներ Ռոբրան՝ տեղեկացնելով, որ Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է Սաքսոնիա-Անհալթի արվեստագետներից մեկին նվիրված ցուցադրություն:
Անդրադառնալով մշակույթի ոլորտում փոխգործակցությանը ՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հատկապես թանգարանային ոլորտում առկա համագործակցության ներուժը: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել երկու երկրների համապատասխան կառույցների միջև փոխգործակցությունը և փորձի փոխանակումը, թանգարանների միջև համագործակցությունը, համատեղ ցուցադրությունների կազմակերպումը: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է Մշակույթի զարգացման հիմնադրամը, որը նպատակ ունի բարելավել թանգարանների կառավարման արդյունավետությունը:
Կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավորությունները հուշարձանների պահպանության և հնագիտության ոլորտում: Նշվել է՝ Հայաստանի և Գերմանիայի արշավախմբերն այս պահին էլ տարբեր հնավայրերում իրականացնում են համատեղ պեղումներ:
Որպես համագործակցության առանձին ուղղություն՝ նշվել է նաև կինոյի ոլորտը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ համատեղ ֆիլմարտադրության պարագայում կկիրառվի ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate) մինչև 40 տոկոսի չափով, որը կխթանի այս ուղղությամբ համագործակցությունը:
ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել երկու երկրներում մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը՝ հանրության շրջանում մշակութային կյանքի ակտիվացման և իրազեկվածության բարձրացման նպատակով: Կողմերը քննարկել են նաև Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունը:
Անդրադարձ է եղել նաև գերմաներեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման, փորձի փոխանակման և կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
10:16 17.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 17-ին10:16 17.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.67 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․79 դրամ: ...
10:00 17.04.2025
Կատարի էմիրն այցելել է Մոսկվա՝ հանդիպելու ՊուտինինԿատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա, որտեղ կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է QNA գործակալությունը։ էմիրը Ռուսաստանի ղեկավարի հետ կքննարկի պետությունների հարաբերությունները, տարբեր ոլորտներում դրանք ամրապնդելու և զարգացնելու ուղիները, ինչպես նաև տարածաշրջանում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերն ու իրադարձությունները։ Պուտինի և Ալ Թանիի հանդիպումը, որը նախատեսված էր հինգշաբթի, […] ...
09:50 17.04.2025
«Բորուսիան» մեզ ծանր կացության մեջ դրեց․ Ֆլիկ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն ամփոփել է «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղը, որտեղ կատալոնացիները պարտվել են 1-3 հաշվով, հաղորդում է իսպանական AS-ը: «Բորուսիան» մեզ ծանր կացության մեջ դրեց, ստադիոնում էլ անհավանական մթնոլորտ էր: Կարևոր է մանրակրկիտ ուսումնասիրել այս հանդիպումը: Երկխաղյա դիմակայությունում մենք ավելի լավն էինք: Կիսաեզրափակչում ենք, բայց խաղից հետո հանդերձարանում լռություն […] ...
09:40 17.04.2025
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի հատվածը գտնվում է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենավատ հումանիտար ճգնաժամի մեջԻսրայելի կառավարության գործողությունները՝ ներառյալ մարդասիրական օգնության ռմբակոծումն ու արգելափակումը, հանգեցրել են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենասարսափելի հումանիտար ճգնաժամին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA)։ «Ակտիվացված ռազմական գործողությունները, բնակչության տեղահանման հրամանները, բոլոր օգնության և առևտրային բեռների մուտքի շրջափակումը և մարդասիրական օգնության տրամադրման տարածքի կրճատումը նշանակում են, որ Գազայի հատվածում […] ...
09:30 17.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել առանձին երկրների ճնշումներինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել ճնշմանը, որը որոշ պետություններ փորձում են գործադրել։ Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Արաղչին գործակալությանը կոչ է արել կատարել իր պարտավորությունները՝ «առանց որոշ երկրների կողմից […] ...
09:18 17.04.2025
Սիսիանում թույլ ձյուն է տեղումԱպրիլի 17-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի, տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված […] ...