Վիզաների ազատականացման հեռանկարները` օրակարգում․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+4.09 oC

Վիզաների ազատականացման հեռանկարները` օրակարգում․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը

17:45 08.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 7-ին ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՆԳ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ, ԵՄ անդամ երկրների ոլորտային փորձագետներ, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ անդրադառնալով Ոստիկանության գործառույթների կենտրոնացման, ֆունկցիոնալ նոր մոդելի ներդրման, քաղաքացիական կառավարման անցման, ուժի կիրառման նոր ստանդարտի գործադրման, ինչպես նաև թիրախային այլ ուղղություններում իրականացված էական փոփոխություններին։ Անդրադարձ է կատարվել հանցավորության կանխարգելման միասնական ռազմավարության մշակման աշխատանքներին, ինչպես նաև թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծի դրույթներին։

ԵՄ առաքելության փորձագետները ապրիլի 7-11-ը իրականացնելու են ՀՀ պատրաստվածության ընդհանուր գնահատում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների բնագավառում՝ նպաստելով եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան բարեփոխումների, ինչպես նաև վիզաների ազատականացման հեռանկարների հենանիշների ձևավորմանը։

Փորձագիտական առաքելության անդամների հետ է հանդիպել նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ Վարդան Վարդանյանը ներկայացրել է Քրեական ոստիկանության ձևավորման գործընթացի և ստորաբաժանման առջև դրված խնդիրների վերաբերյալ մանրամասներ, անդրադարձել ստորաբաժանման կառուցվածքին, հանցավորության դեմ պայքարի ուղղություններին ու գործիքակազմերին։

Քննարկվել են կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի դեմ պայքարի, կիբեռհանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման և միջազգային համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր։

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ԵՄ առաքելության փորձագետների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է հենասյունային ուղղության կառուցվածքի, գործառույթների և համայնքային ստորաբաժանումների աշխատանքի վերաբերյալ մանրամասներ։ Փոխոստիկանապետը, մասնավորապես, անդրադարձել է քաղաքացի-համայնքային ոստիկան կապի, ինչպես նաև ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Սիմոնյանը ներկայացրել է ստորաբաժանման առջև դրված խնդիրներն ու ներքին վերահսկողության գործիքակազմերը՝ մատնանշելով ծառայողների կարգապահության, օրինականության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքն ու արդյունքները։ Քննարկվել են նաև ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկությունների, իրավապահ մարմինների միջև համագործակցության ուղղությունների վերաբերյալ հարցեր։

Հանդիպումների ավարտին ԵՄ առաքելության փորձագետները շրջայց են կատարել Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում։ Փորձագետները բարձր են գնահատել նախարարության բարեփոխումների ընթացքը՝ կարևորելով հանցավորության կանխարգելման և հասարակական անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այցի շրջանակում ԵՄ փորձագետները հանդիպումներ են ունենալու նաև շահագրգիռ մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

NYT. ԱՄՆ-ը չի աջակցել մայիսին Իրանին հարվածելու Իսրայելի ծրագրին

08:55 17.04.2025

NYT. ԱՄՆ-ը չի աջակցել մայիսին Իրանին հարվածելու Իսրայելի ծրագրին

Իսրայելը ծրագրում էր հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին 2025 թվականի մայիսին, սակայն հրաժարվեց ծրագրից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չաջակցեց այդ քայլին: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ Իսրայելը համոզված էր, որ ԱՄՆ-ը ակտիվորեն կմասնակցի գրոհի նախապատրաստմանը և հրեական պետությանը պաշտպանություն կապահովի Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածից։ Հարձակման նպատակն […] ...

Չեմ կարծում, թե «Ռեալում» իմ ապագան կախված է «Արսենալի» դեմ խաղից․ Անչելոտի

08:45 17.04.2025

Չեմ կարծում, թե «Ռեալում» իմ ապագան կախված է «Արսենալի» դեմ խաղից․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: «Թիմը մոտիվացված է, լավ մարզավիճակում ենք: Սառը գլուխը շատ կարևոր կլինի՝ հանդիպումը լավ վերահսկելու համար: «Ռեալն» ունի բոլոր ռեսուրսները, որոնք մեզ անհրաժեշտ են՝ դիմակայության պատկերը փոխելու համար: Պարզապես պետք է յուրաքանչյուր խաղացողից […] ...

Կանադայի վարչապետը հրաժարվել է Գազայի հատվածի իրադարձությունները ցեղասպանություն անվանել

08:40 17.04.2025

Կանադայի վարչապետը հրաժարվել է Գազայի հատվածի իրադարձությունները ցեղասպանություն անվանել

Կանադայի վարչապետ և իշխող «Լիբերալ կուսակցության» առաջնորդ Մարկ Քարնին հրաժարվել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը ցեղասպանություն անվանել։ «Իրավիճակը Գազայի հատվածում սարսափելի է, բայց ես երբեք չեմ օգտագործում ցեղասպանություն բառը քաղաքականության մեջ, որպեսզի չքաղաքականացնեմ իրավիճակը»,-ասել է կառավարության ղեկավարը Ազգային հեռուստաալիքներով հեռարձակվող բանավեճի ժամանակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Բանավեճի ընթացքում ընդդիմադիր «Նոր դեմոկրատական ​​կուսակցության» առաջնորդ Ջագմեթ Սինգհը, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:30 17.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Գրիզմանը որոշել է մնալ «Աթլետիկոյում»

08:24 17.04.2025

Գրիզմանը որոշել է մնալ «Աթլետիկոյում»

«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը որոշում է կայացրել մնալ մադրիդյան ակումբում, հայտնում է Relevo-ն: 34-ամյա ֆուտբոլիստն ու իսպանական ակումբը կերկարաձգեն պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Առաջիկա ամռանը ֆրանսիացու հեռանալն «Աթլետիկոյից» բացառվում է: Թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Գրիզմանին համարում է առանցքային ֆուտբոլիստ ու անձամբ է խնդրել ակումբի ղեկավարությանը համոզել ֆուտբոլիստին մնալ ևս 2 տարի: […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:17 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...

BACK_TO_TOP