13:08 08.04.2025
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է կաշառքի գործով հարուցված քրեական վարույթի շրջանակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը և վարչական հսկողությունը։
Դատարանի նոր որոշմամբ՝ Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։
Արսեն Կարոյանը ձերբակալվել էր մարտի 4-ին։ Նրան վերագրվում է առերևույթ կաշառք ստանալու դեպք։ Նույն քրեական գործի շրջանակում փետրվարին քննչական գործողություններ էին իրականացվել Երևանի քաղաքապետարանում, ինչին հաջորդել էին պաշտոնյաների ձերբակալություններ։ Քրեական վարույթով փետրվարի դրությամբ եղել է 11 մեղադրյալ, որոնցից 4-ը գտնվում են կալանքի տակ։
23:21 22.04.2025
Երևանում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել տրոլեյբուսի վարորդին. նա տեղափոխվել է հիվանդանոցԱպրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Խ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքնայով Կիևյան փողոցից դեպի Վազգեն 1-ին փողոց ընթանալիս՝ նշված փողոցի 2-րդ հասցեի մոտ (Կիևյանի էստակադայի հարևանությամբ) վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 համարի երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդ, Արարատի մարզի բնակիչ […] ...
23:12 22.04.2025
Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իգոր ՄաուկշինՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Սլովակիայի ԱԵԳ նախարարության դիվանագիտական արարողակարգի ծառայության ղեկավար Իգոր Մաուկշին: Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Դեսպան Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և վերահաստատեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման հանձնառությունը։ ...
23:02 22.04.2025
Ովքե՞ր են Հռոմի պապի գլխավոր թեկնածուները. hայամետ կարդինալը կարող է դառնալ պոնտիֆիկոսՎատիկանում պատրաստվում են Հռոմի պապի ընտրությանը: Իսկ մինչ այդ մամուլում քննարկվում է, թե ովքեր կարող են հավակնել Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի դերին: Ո՞ւմ անուններն են ամենից հաճախ հիշատակվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կոնկլավին մասնակցող 135 կարդինալներից մոտ 2 տասնյակն իրական շանսեր ունեն հավակնություններ ներկայացնելու: Աշխարհի ամենաազդեցիկ լրատվամիջոցները՝ վկայակոչելով սեփական տեղեկացված աղբյուրները Վատիկանում, շարադրում […] ...
22:53 22.04.2025
Արարատում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Rogue»-ը․ կա 9 տուժածԱպրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքից դեպի Ոստան գյուղ տանող ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 65-ամյա Դավիդ Դ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները և 7 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […] ...
22:44 22.04.2025
Հիմնանորոգվում են Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ցույց է տվել Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:32 22.04.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնման հարցերԱպրիլի 22-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ...