17:35 07.04.2025
Դատախազը 2025 թվականի ապրիլի 3-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի գերեզմանատան մուտքի հարակից տարածքում 2024 թվականի սեպտեմբերի 5-ին կատարած սպանության մեջ մեղադրվող 2 անձանց վերաբերյալ քրեական վարույթը:
Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ դատախազը, Արարատի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի շրջանակներում, հանրային քրեական հետապնդում էր հարուցել Վ.Թ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (մի խումբ անձանց կողմից սպանություն և մարմնական վնասվածք պատճառելու համար հարմարեցված առարկայի գործադրմամբ խուլիգանությունը):
Վ.Թ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:42 07.04.2025
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան և Իսակով փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: ...
22:31 07.04.2025
Մխիթար Հայրապետյանը Փարիզում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներինՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում որպես բանախոս հանդես է եկել ապրիլի 5-6-ը Փարիզում անցկացված ՀԲԸՄ Եվրոպայի «Կորիզ» (Goriz) առաջնորդության զարգացման հեղինակային ծրագրի շրջանակում՝ ներկայացնելով Սփյուռքի համայնքների հետ համագործակցության և փոխվստահության ամրապնդման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստող նոր հնարավորություններ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Միջոցառումը միտված է եվրոպայում […] ...
22:18 07.04.2025
Ալիևը չի ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել. Արամ ՍարգսյանԱմենայն հավանականությամբ Գյումրիում քաղաքապետ կընտրվի ընդդիմադիր թեկնածուն: Խոսքը կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի մասին է: Ինչո՞ւ իշխանությանը չհաջողվեց մեծությամբ երկրորդ քաղաքում ունենալ քաղաքապետ, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ այս ամենը ընդհանուր քաղաքական գործընթացների վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահը: Արամ Սարգսյանը խոսել է նաև սահմանային կրակոցներից ու կարծիք […] ...
22:06 07.04.2025
Արշակունյաց պողոտայում բախվել են 2 «BMW»Ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են «BMW X5» և մեկ այլ «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Բախման հետևանքով «BMW»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին: Դեպքի վայր է ժամանել […] ...
21:44 07.04.2025
ՆԳՆ ոստիկանության զորքերի ցուցադրական ելույթը՝ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվՆԳՆ ոստիկանության զորքերի ցուցադրական ելույթը՝ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Մանրամասները՝ տեսանյութում: ...