17:06 07.04.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնում ներկա գտնվելով սքրինինգային ծրագրի մեկնարկին` նշել է.
«Ապրիլյոթյան մեծարման խոսքեր հղելուց բացի, պետության առաքելությունն է դրանց համահունչ քայլեր կատարել` պահպանելու կնոջ առողջությունն ու բարելավելու նրանց կյանքի որակը: Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը մարզաբնակ կանանց պետական պատվերի շրջանակներում հասանելի դարձնելը դրա լավ օրինակն է»:
Այսուհետ Լոռու մարզի 45- 68 տարեկան կանայք, որոնք ներքոհիշյալ խմբերից որևէ մեկի շահառու են, կարող են անվճար անցնել կրծքագեղձի սքրինինգ, դրան հաջորդող ամբողջ շղթան նրանց համար ևս պետական պատվերով կլինի:
Խմբերը հետևյալն են`
• Առաջինից երրորդ կարգի հաշմանդամ
• Սոցփաթեթի շահառու
• Ունեն սոցիալական խումբ
• Ընտանիքի անդամն այդ պահին գտնվում է զինվորական ծառայության մեջ:
Առողջապահության նախարարության այս ծրագիրը ներդրվելու է բոլոր մարզերում:
Մինչ ծրագրի ներդրումը, տվյալ բժշկական կենտրոնը ստանում է հավաստագիր, համալրվում է համապատասխան սարքավորումներով, մասնագետներն անցնում են վերապատրաստումներ:
Այս ծրագրի հիմքում կրծքագեղձի պիլոտային ծրագիրն է ու դրա հաջող ընթացքը:
Պիլոտային ծրագրով շարժական մամոգրաֆի միջոցով 4 մարզում արդեն 34 000 կին է հետազոտվել:
22:42 07.04.2025
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի22:31 07.04.2025
Մխիթար Հայրապետյանը Փարիզում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներինՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում որպես բանախոս հանդես է եկել ապրիլի 5-6-ը Փարիզում անցկացված ՀԲԸՄ Եվրոպայի «Կորիզ» (Goriz) առաջնորդության զարգացման հեղինակային ծրագրի շրջանակում՝ ներկայացնելով Սփյուռքի համայնքների հետ համագործակցության և փոխվստահության ամրապնդման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստող նոր հնարավորություններ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Միջոցառումը միտված է եվրոպայում […] ...
22:06 07.04.2025
Արշակունյաց պողոտայում բախվել են 2 «BMW»Ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են «BMW X5» և մեկ այլ «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Բախման հետևանքով «BMW»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին: Դեպքի վայր է ժամանել […] ...
21:44 07.04.2025
ՆԳՆ ոստիկանության զորքերի ցուցադրական ելույթը՝ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվՆԳՆ ոստիկանության զորքերի ցուցադրական ելույթը՝ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:33 07.04.2025
Հայաստանում մոտ 300 հազար կամավոր կաԿամավորական աշխատանքով հիմնականում երիտասարդներն են զբաղվում: Ոլորտը կանոնակարգելու, կամավորության մշակույթը զարգացնելու համար 2 տասնամյակ տարբեր քննարկումներից հետո համապատասխան օրենքը վերջերս ընդունվեց: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:19 07.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք՝ 3-րդ զանգ.՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկա, շուկա, տոնավաճառ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորգավիթ 3, 4, 6, 7 փողոցների առանձնատներ, Արտաշատի խճուղու առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 […] ...