Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+13.09 oC

Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարարի հետ

16:51 07.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։

Միջոցառման շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ։

Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։

Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքում ներկայում ԱՄԷ-ն գլխավորում է Հայաստանի ամենամեծ արտահանող և ներմուծող երկրների ցանկը:

Միևնույն ժամանակ, նախարարը շեշտել է, որ առկա են նախադրյալներ տնտեսության ոլորտում գործակցությունն էլ ավելի ընդլայնելու համար։

«Մենք դիտարկում ենք ԱՄԷ-ն որպես առանցքային գործընկեր Հայաստանի և Ծոցի երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացման համար։ Այսօր մենք պատրաստ ենք համագործակցության նոր ոլորտներ ուսումնասիրել և մշակել նախագծեր, որոնք փոխշահավետ կլինեն մեր երկու երկրների համար», – նշել է Գևորգ Պապոյանը:

Նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված ծրագրերը և ներդրումային հնարավորությունները։

Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի և կանաչ էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորություններին։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ տնտեսական ավելի լայն համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

22:42 07.04.2025

Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան և Իսակով փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: ...

Մխիթար Հայրապետյանը Փարիզում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին

22:31 07.04.2025

Մխիթար Հայրապետյանը Փարիզում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում որպես բանախոս հանդես է եկել ապրիլի 5-6-ը Փարիզում անցկացված ՀԲԸՄ Եվրոպայի «Կորիզ» (Goriz) առաջնորդության զարգացման հեղինակային ծրագրի շրջանակում՝ ներկայացնելով Սփյուռքի համայնքների հետ համագործակցության և փոխվստահության ամրապնդման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստող նոր հնարավորություններ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Միջոցառումը միտված է եվրոպայում […] ...

Ալիևը չի ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել. Արամ Սարգսյան

22:18 07.04.2025

Ալիևը չի ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել. Արամ Սարգսյան

Ամենայն հավանականությամբ Գյումրիում քաղաքապետ կընտրվի ընդդիմադիր թեկնածուն: Խոսքը կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի մասին է: Ինչո՞ւ իշխանությանը չհաջողվեց մեծությամբ երկրորդ քաղաքում ունենալ քաղաքապետ, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ այս ամենը ընդհանուր քաղաքական գործընթացների վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահը: Արամ Սարգսյանը խոսել է նաև սահմանային կրակոցներից ու կարծիք […] ...

Արշակունյաց պողոտայում բախվել են 2 «BMW»

22:06 07.04.2025

Արշակունյաց պողոտայում բախվել են 2 «BMW»

Ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են «BMW X5» և մեկ այլ «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Բախման հետևանքով «BMW»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին: Դեպքի վայր է ժամանել […] ...

SHANTNEWS

22:00 07.04.2025

SHANTNEWS

ՆԳՆ ոստիկանության զորքերի ցուցադրական ելույթը՝ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

21:44 07.04.2025

ՆԳՆ ոստիկանության զորքերի ցուցադրական ելույթը՝ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

ՆԳՆ ոստիկանության զորքերի ցուցադրական ելույթը՝ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP