16:35 07.04.2025
Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1790 քաղաքացի) ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +162 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 92,2 հազար դրամ է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
17:00 12.04.2025
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներինՍտրասբուրգում կայացել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել է վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը` ԱԺ նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Նիստերի առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները, ընթացող պատերազմները: Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակին: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
16:55 12.04.2025
Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվելՏիգրան Գալստյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան, Սուրեն Բաղդասարյանը՝ Կամբոջայում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրերում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […] ...
16:50 12.04.2025
Հայաստանում կկայանա Էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովըԳլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ԲԾԻԳ ՊՀ) նախաձեռնությամբ, «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2025 թվականի ապրիլի 18-19-ը կկայանա էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը: Համաժողովի նպատակն է ստեղծել համագործակցության հարթակ՝ աջակցելու էլեկտրական շարժունակության ոլորտի զարգացմանը Հայաստանում, բարձրացնելու Հայաստանի միջազգային ճանաչելիությունը, նպաստելու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, խթանելու […] ...
16:45 12.04.2025
Երևանում մեկնարկել է հազվադեպ հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը նվիրված միջազգային գիտաժողովըԵրևանում մեկնարկել է հազվադեպ հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը նվիրված միջազգային գիտաժողովը։ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ նման մասնագիտական հարթակները նպաստում են հազվադեպ հիվանդությունների վերաբերյալ արդի գիտելիքների և բուժման մեթոդների ներդրմանը՝ ապահովելով առավել բարձր արդյունավետություն առողջապահական ոլորտում։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
16:40 12.04.2025
Քննարկվել են խնամատարության գործընթացում շարունակական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցերԽնամատարության զարգացմանն ուղղված միջոցառումների շրջանակում ԱՍՀ նախարարությունում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կայացել է հանդիպում՝ քննարկելու խնամատարության գործընթացում շարունակական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպումը վարել է ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը. մասնակցել են մարզպետների տեղակալներ, Երևանի քաղաքապետարանից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ճգնաժամային խնամք ու դաստիարակություն իրականացնող կազմակերպություններից, ոլորտային հասարակական կազմակերպություններից […] ...
16:35 12.04.2025
Երևանի Էրեբունու փողոցում ավտոմեքենաներ են այրվել. կա տուժածԱպրիլի 12-ին՝ ժամը 10:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։43-ին, մարվել՝ 11։05-ին։ Այրվել են «Toyota», «BMW» (մասամբ) մակնիշների ավտոմեքենաները և ջերմահարվել «Mercedes-Benz» մակնիշի […] ...