12:20 07.04.2025
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։
«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից ապրիլի 5-ը։ Աշակերտներն աշխատել են դրամատիկ, մնջախաղի և մյուզիքլի խմբերով՝ ղեկավարների և դասախոսների հետ միասին։ Դրամատիկ խմբերը ղեկավարել են Արմեն Մարությանը, Արթուր Կարապետյանը, Արմեն Քուշկյանը, դասախոսներ՝ Լուսինե Կոստանյան, Ռուզաննա Հախնազարյան, Արաքսյա Մելիքյան։ Մյուզիքլի խումբը ղեկավարել է Գևորգ Դավթյանը, դասախոս՝ Արինա Արարատյան, իսկ մնջախաղի խմբի ղեկավարը Հայկ Իսրաելյանն էր, դասախոսը՝ Նարինե Իսրաելյանը։
Ծրագրի ընթացքում ստեղծված ներկայացումները ցուցադրվել են Մայր թատրոնի մեծ բեմում՝ հանդիսատեսով լեցուն դահլիճներում։
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է մասնակիցներին, բազում հաջողություններ մաղթել նրանց և հանձնել ծրագրի մասնակցության հավաստագրեր: Մասնակիցները ստացել են նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեկ տարվա անվճար մուտքի անցագրեր։
Նշենք, որ 2019 թվականից անցկացվող «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը, նպաստելու մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանը, ապահովելու մշակութային փորձառության, գիտելիքի և հմտությունների զարգացման շարունակականությունը:
18:53 07.04.2025
Լուսանկարի պատճառով ռուս մարզիչը չեզոք կարգավիճակ չի ստացել18:46 07.04.2025
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրենի հետԱպրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրեն Սաբինա Շտադլեր Ռեպնիկի հետ: Հանդիպման ընթացքում գլխավոր քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել առկա մարտահրավերների մասին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր` ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […] ...
18:40 07.04.2025
Քաղաքացիները կստանան նոր որակի անձնագրային ծառայություն, կներդրվի եվրոպական լավագույն փորձը․ ՄՔԾ պետՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Արմենպրեսում ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի ընթացիկ փուլերի, նույնականացման քարտերի ներկայիս պահանջարկի և այլ թեմաների շուրջ։ Մասնավորապես՝ օրեր առաջ հայտարարվել է հաղթող մասնավոր գործընկերոջ անունը․ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը Հայաստանում […] ...
18:34 07.04.2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերումՄարտի 31-ից ապրիլի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 123 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 302 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 576, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 5, վարելիս […] ...
18:25 07.04.2025
Կազմակերպվել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովը: Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանը, հակաբուլինգային միջոցառումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։ Ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի […] ...
18:19 07.04.2025
Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել էՄարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ 54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային […] ...
18:12 07.04.2025
Վինիսիուսը կրկնել է Ռոնալդոյի ցուցանիշըՄադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի խաղում գրավել է մրցակցի դարպասն ու կրկնել ակումբի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի ցուցանիշը, հայտնում է Globo Esporte-ն։ Վինիսիուսը մադրիդյան թիմում խփել է 104-րդ գոլը։ Ակումբում այդքան գոլ է խփել նաև Ռոնալդոն։ Վինիսիուսն այդ ցուցանիշին հասել է 307 խաղում, Ռոնալդոն` 177։ «Ռեալում» բրազիլացի ֆուտբոլիստների շրջանում ռմբարկուների […] ...