10:00 07.04.2025
Կորեայի Հանրապետության իշխանությունները մտադիր են արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել հունիսի 3-ին, այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Նրա խոսքով՝ ընտրությունների անցկացման հարցը կբարձրացվի երեքշաբթի կաբինետի ծրագրված նիստում։
«Չկան հստակ իրավական նորմեր, որոնք ասում են, որ ընտրությունների օրը որոշելու համար անհրաժեշտ է նախարարների կաբինետի նիստ անցկացնել: Բայց քանի որ սա կարևոր կետ է, որը կպահանջի ընտրությունների օրը ժամանակավոր հանգստի օր նշանակել, այդ հարցը կքննարկվի նախարարների կաբինետի նիստում»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ հարավկորեական լրատվամիջոցները հայտնել էին, որ արտահերթ նախագահական ընտրությունների ամսաթիվը, հավանաբար, կհայտարարվի երեքշաբթի՝ նախարարների կաբինետի նիստից հետո։
18:12 07.04.2025
Վինիսիուսը կրկնել է Ռոնալդոյի ցուցանիշըՄադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի խաղում գրավել է մրցակցի դարպասն ու կրկնել ակումբի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի ցուցանիշը, հայտնում է Globo Esporte-ն։ Վինիսիուսը մադրիդյան թիմում խփել է 104-րդ գոլը։ Ակումբում այդքան գոլ է խփել նաև Ռոնալդոն։ Վինիսիուսն այդ ցուցանիշին հասել է 307 խաղում, Ռոնալդոն` 177։ «Ռեալում» բրազիլացի ֆուտբոլիստների շրջանում ռմբարկուների […] ...
18:06 07.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է Միխայիլ Շվիդկոյին` կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունն ու հետագա զարգացումը: Նախարարն առանձնակի […] ...
17:54 07.04.2025
39-ամյա տղամարդու դանակահարության դեպքը բացահայտվել է թարմ հետքերովԱպրիլի 5-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասում դանակահարության հետևանքով շտապօգնության խումբը «մարմնի բազմակի վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 11-ին, Սիլիկյան թաղամասի փողոցներից մեկում տեղի ունեցած […] ...
17:48 07.04.2025
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,6 հազարիՄյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3600-ի, ավելի քան 5000-ը վիրավորվել է, երկուշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Մյանմայի իշխանություններին։ «Մարտի 28-ին Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով երկրում զոհվել է 3600 մարդ, վիրավորվել՝ 5017-ը, ևս 160-ը անհետ կորել է»,- հայտնում է հեռուստաալիքը: Մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել […] ...
17:42 07.04.2025
Սևան քաղաքում բախվել են «Mercedes»-ը և «Երազ»-ը. կան տուժածներԱյսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […] ...