16:45 06.04.2025
Ճապոնիայում շտապ բժշկական օգնության ուղղաթիռի հետ կապը կորցնելուց հետո հայտնաբերվել է երեք մարդ, ևս երեքի որոնումները շարունակվում են, հաղորդում է NHK հեռուստատեսությունը։
Կիրակի օրը ուղղաթիռը օդ է բարձրացել Նագասակի պրեֆեկտուրայի համանուն կղզու Ցուշիմա օդանավակայանից և պետք է վայրէջք կատարեր Ֆուկուոկայի հիվանդանոցում ժամը 14.15-ին (Մոսկվայի ժամանակով 8.15-ին):
Ճապոնիայի տրանսպորտի նախարարությանը հղումով՝ հեռուստաալիքը նշել է, որ շտապօգնության ուղղաթիռը դադարեցրել է կապը ժամը 15։00-ից (Մոսկվայի ժամանակով 9։00) քիչ առաջ, երբ այն գտնվում էր Ցուշիմա օդանավակայանից 10 կիլոմետր դեպի արևելք։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռում վեց մարդ է եղել։ Երեքն արդեն հայտնաբերվել են․ նրանցից երկուսը գիտակցության մեջ են, մյուսի վիճակը հայտնի չէ։
Եվս երեք անձի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հեռուստաալիքը մանրամասներ չի հայտնել, թե ինչպես և որտեղ են հայտնաբերվել երեք անձինք։
Ծովային անվտանգության ծառայությունը շարունակում է որոնողական աշխատանքները պարեկային նավերի և ինքնաթիռների մասնակցությամբ, պարզաբանել է հեռուստաալիքը։
18:53 07.04.2025
Լուսանկարի պատճառով ռուս մարզիչը չեզոք կարգավիճակ չի ստացել18:46 07.04.2025
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրենի հետԱպրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրեն Սաբինա Շտադլեր Ռեպնիկի հետ: Հանդիպման ընթացքում գլխավոր քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել առկա մարտահրավերների մասին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր` ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […] ...
18:40 07.04.2025
Քաղաքացիները կստանան նոր որակի անձնագրային ծառայություն, կներդրվի եվրոպական լավագույն փորձը․ ՄՔԾ պետՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Արմենպրեսում ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի ընթացիկ փուլերի, նույնականացման քարտերի ներկայիս պահանջարկի և այլ թեմաների շուրջ։ Մասնավորապես՝ օրեր առաջ հայտարարվել է հաղթող մասնավոր գործընկերոջ անունը․ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը Հայաստանում […] ...
18:34 07.04.2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերումՄարտի 31-ից ապրիլի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 123 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 302 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 576, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 5, վարելիս […] ...
18:25 07.04.2025
Կազմակերպվել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովը: Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանը, հակաբուլինգային միջոցառումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։ Ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի […] ...
18:19 07.04.2025
Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել էՄարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ 54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային […] ...
18:12 07.04.2025
Վինիսիուսը կրկնել է Ռոնալդոյի ցուցանիշըՄադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի խաղում գրավել է մրցակցի դարպասն ու կրկնել ակումբի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի ցուցանիշը, հայտնում է Globo Esporte-ն։ Վինիսիուսը մադրիդյան թիմում խփել է 104-րդ գոլը։ Ակումբում այդքան գոլ է խփել նաև Ռոնալդոն։ Վինիսիուսն այդ ցուցանիշին հասել է 307 խաղում, Ռոնալդոն` 177։ «Ռեալում» բրազիլացի ֆուտբոլիստների շրջանում ռմբարկուների […] ...