15:29 06.04.2025
Այս շաբաթ ճանաչողական այցի շրջանակում խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
«Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանդիպել եւ զրուցել է Երեւանի Վահագն Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոցի աշակերտների հետ։
Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցի աշակերտներին հյուրընկալել է խորհրդարանական Տիգրան Պարսիլյանը։
Պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն ընդունել է Երեւանի Ռուբեն Սեւակի անվան թիվ 151 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտների:
Լոռու մարզի Վանաձորի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոցի աշակերտների հետ «Բաց դաս» են անցկացրել խորհրդարանականներ Արփինե Դավոյանը եւ Շիրակ Թորոսյանը։
Պատգամավոր Սոնա Ղազարյանը զրուցել է Լոռու մարզի Մեծ Պարնու ակադեմիկոս Մհեր Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների հետ:
Երեւանի Գեւորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցի սաների հարցերին պատասխանել է խորհրդարանական Ալխաս Ղազարյանը:
Պատգամավոր Էդգար Հակոբյանը հանդիպել է Երեւանի թիվ 109 ավագ դպրոցի աշակերտների հետ։
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի ներկայացուցիչներին հյուրընկալել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը։
Պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանն ու Արմենուհի Ղազարյանը զրուցել են Արարատի մարզի Արեւաբույրի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտների հետ եւ պատասխանել նրանց հարցերին:
Հանդիպումների ընթացքում դպրոցականներին են ներկայացվել օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների գործառույթները, պատգամավորի իրավունքներն ու պարտականությունները։
Քննարկումներ են ծավալվել կրթական ոլորտում առկա խնդիրների, Հայաստանի տարբեր մարզերում մշակութային կյանքի զարգացմանն ուղղված ծրագրերի, գյուղատնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումների, երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տնտեսական եւ արդյունաբերական ոլորտների զարգացման հեռանկարի վերաբերյալ:
Այցելուները եղել են օրենսդիր մարմնի գրադարանում եւ թանգարանում»,-ասված է հաղորդագրության մեջ:
16:35 07.04.2025
Հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1790 քաղաքացի) ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +162 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 92,2 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
16:27 07.04.2025
Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը մեր երկրում: Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում […] ...
16:23 07.04.2025
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ դեսպանինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր․ դիտարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության, թվայնացման և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունը։ Նարեկ […] ...
16:16 07.04.2025
Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը Մայր ԱթոռումԱպրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը նաև մայրության և գեղեցկության տոնն է։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակել է որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ […] ...
16:11 07.04.2025
Արման Անդրեասյանը կիսաեզրափակչում է․ Ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 25-ամյա ըմբիշը քառորդ եզրափակչում 4-0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի դեմ գոտեմարտում։ Կիսաեզրափակչում Անդրեասյանի մրցակիցը կլինի վրացի Ակակի Կեմերտելիձեն։ Կողմերը գոտեմարտել են նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում։ Հայ մարզիկը հաղթել էր 7-3 հաշվով ու դարձել չեմպիոն։ ...
16:06 07.04.2025
ՃՏՊ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում․ կան տուժածներԱպրիլի 7-ին` ժամը 12։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 91/5 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», […] ...