12:09 06.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ.
«Հարգելի՛ մարզիկներ, մարզիչներ, մարզական կառույցների ներկայացուցիչներ և մարզասերներ,
Շնորհավորում եմ Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ։
Այս օրը կարևոր հիշեցում է այն մասին, որ սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից՝ միավորելով միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում։ Սպորտը դառնում է խաղաղության, համերաշխության և ժողովուրդների փոխըմբռնման կամուրջ՝ խթանելով համամարդկային արժեքների տարածումը։
Հայաստանի Հանրապետությունը սպորտի ոլորտում ունի երկարամյա ավանդույթներ և նշանակալի նվաճումներ։ Վերջին տարիներին մեր մարզիկները միջազգային հեղինակավոր մրցաշարերում, այդ թվում՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական խաղերում, բարձր են պահել Հայաստանի պատիվը՝ նվաճելով մեդալներ և ամրապնդելով մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում։
Այս ձեռքբերումները պետության քաղաքականության, մեր մարզիկների, մարզիչների, մարզական կազմակերպությունների հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքն են։ Ձեր ջանքերի շնորհիվ ոգեշնչվում են սերունդներ, իսկ հասարակության մեջ խորանում է սպորտի հանդեպ հետաքրքրությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է լիարժեք աջակցություն ցուցաբերել սպորտի զարգացմանն ու առաջխաղացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ մարզիկների, մարզիչների և մարզական համակարգի բոլոր մասնակիցների համար։
Նախարարությունը մեծապես կարևորում է նաև զանգվածային սպորտի զարգացումը՝ դիտարկելով սպորտը ոչ միայն հաղթանակների ու մեդալների, այլև առողջ ապրելակերպի, ֆիզիկական և հոգևոր զարգացման, հասարակության համախմբման և ներդաշնակության կարևոր գործոն։
Սրան է միտված պետական քաղաքականությունը, ըստ որի՝ մեր դպրոցները հագեցվում են մարզագույքով՝ ապահովելու պատշաճ պայմաններ մեր երեխաների ֆիզիկական պատրաստվածության համար։
Մասսայական սպորտի տարածմանն ու առողջ ապրելակերպի խրախուսմանն են ուղղված նաև «Վարչապետի գավաթ» մրցաշարերը՝ թե՛ մեծահասակների, թե՛ դպրոցականների համար։ Այն տարեցտարի ընդլայնում է մասնակցայնությունը, ինչը նշանակում է, որ մենք միասին գնում ենք ճիշտ ճանապարհով։
Լայնածավալ աշխատանքներ են իրականացվում սպորտային ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ, ինչի շրջանակում մարզերում ու Երևանում մեծ թափով ընթանում են մարզական համալիրների, մարզադպրոցների կառուցման աշխատանքներ։
Սպորտը նաև հարթակ է, որն ընդլայնում է երիտասարդների հնարավորությունները, աջակցում է սոցիալական բարեփոխումներին և ամրապնդում այն հիմնարար արժեքները, ինչպիսիք են՝ հայրենասիրությունը, հավասարությունը, փոխադարձ հարգանքը, արդարությունը և պատասխանատվության զգացումը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, ուժ, նոր հաջողություններ և փայլուն հաղթանակներ մեր մարզական ընտանիքին»։
11:28 07.04.2025
Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ. ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկԵրևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրագործում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով: Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլում 158-ն արդեն տեղադրվել է: ...
11:12 07.04.2025
Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվԶինված ուժերի պատվո պահակային վաշտը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...
11:05 07.04.2025
Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունըԲրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։ Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կհանդիպի Մոնգուշ (UWW)/Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողին։ Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ։ Անդրեասյանի մրցակիցը 1/8-ում […] ...
10:58 07.04.2025
Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ ԷմիրություններՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ ...
10:50 07.04.2025
ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնըՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...
10:42 07.04.2025
Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևորԱշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Շաբաթվա ուղևորահոսք․ Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝ 810՝ երեք վագոնանի, 1086՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100% Մաղթում ենք արագ և անխափան […] ...