Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում հրաբուխ է ժայթքել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+11.09 oC

Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում հրաբուխ է ժայթքել

18:40 01.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանես թերակղզում հրաբուխ է ժայթքել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ Նախքան հրաբխի ժայթքումը տարհանվել են մոտակա Գրինդավիկ քաղաքի բնակիչները և հայտնի զբոսաշրջային վայր հանդիսացող «Blue Lagoon»  երկրաջերմային առողջարանային համալիրում գտնվող մարդիկ:

Իսլանդիայի օդերևութաբանական գրասենյակը հայտնել է, որ ժայթքումը սկսվել է ապրիլի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:45-ին, Գրինդավիկ փոքրիկ քաղաքից հյուսիս: Մեկ ժամվա ընթացքում գետնի մեջ բացված ճեղքը 700 մ լայնություն ուներ և շարունակում էր մեծանալ: Ժայթքմանը նախորդել է երկրաշարժ, որը գրանցվել է տեղական ժամանակով 06:30-ին։ Քաղաքից դուրս և քաղաքի ներսում ճանապարհները շարունակում են փակ մնալ, սակայն թռիչքներ դեռ իրականացվում են։

Մագմայի երկարությունը կազմում է մոտ 11 կմ և համարվում է ամենաերկարը 2023 թվականի նոյեմբերի 11-ից ի վեր: Գրինդավիկի 4000 բնակիչներից շատերը մշտական հիմունքներով տարհանվել են 2023 թ. նոյեմբերին, դեկտեմբերին և 2024 թ. հունվարին, փետրվարին ու մարտին տեղի ունեցած ժայթքումներից առաջ: 2021 թվականից ի վեր Ռեյկյանես թերակղզում բազմաթիվ ժայթքումներ են տեղի ունեցել: Վերջին անգամ թերակղզին հրաբխային ակտիվության ժամանակաշրջան է ունեցել 800 տարի առաջ, և ժայթքումները շարունակվել են տասնամյակներ շարունակ:

Իսլանդիան ունի 33 ակտիվ հրաբխային համակարգ և գտնվում է միջատլանտյան լեռնաշղթայի վրա՝ մոլորակի երկու ամենամեծ տեկտոնական սալերի սահմանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

Հայհոյանք հնչեցրած վարորդը բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՆԳՆ պարզաբանում է

23:32 02.04.2025

Հայհոյանք հնչեցրած վարորդը բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՆԳՆ պարզաբանում է

Սոցկայքերում պարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում ենք, որ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել: ...

BACK_TO_TOP