17:30 01.04.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Սրբուհի Գալյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ապրիլի 7-11-ը Վաշինգտոն կատարվելիք աշխատանքային այցի օրակարգը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև հանցանք կատարած անձանց հանձնման և դատապարտյալների փոխանցման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական հենքի ստեղծման աշխատանքներին, ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ազգային բյուրոյի ղեկավարության հետ նախատեսված հանդիպմանը: Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ապրիլի 7-11-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում (Վաշինգտոն) կմասնակցի՝ «Գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին:
22:42 02.04.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են հանրային ծառայությունների մատուցումը ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ապրիլի 3-ին միաժամանակ ծառայություններ կմատուցվեն. ժամը 10.30-13.00 Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում՝ Մշակույթի տան հարևանությամբ (Կոմիտասի փ․ 14), ժամը 14.30-17.00 Արմավիրի մարզի Դաշտ համայնքի Մշակույթի տան հարևանությամբ (Մաշտոցի փ․ 34), ժամը 10.30-15.00 […] ...
22:28 02.04.2025
Ի՞նչ է սպասվում Գյումրիում. զրույց Գոհար Մելոյանի հետԳյումրիում իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ. ո՞վ կդառնա ի վերջո Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարը, ընդդիմությանը կհաջողվի՞ գալ ընդհանուր հայտարարի, թե՞ իշխանությունը կստանձնի այդ պաշտոնը. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր Գոհար Մելոյանը: Նա ևս իր գործընկերների հետ դիտարկել է այդ ընտրությունները: ...
22:16 02.04.2025
Լիլիթ Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում ներկա է եղել International Women of Courage Awards արարողությանըԱպրիլի 1-ին դեսպան Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում մասնակցել է «International Women of Courage Awards» արարողությանը։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: 2007թ․-ից ի վեր անցկացվող տարեկան այս մրցանակաբաշխության ավանդույթը հիմնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը։ Միջոցառման նպատակն է հարգանքի տուրք մատուցել այն կանանց, ովքեր ցուցաբերել են բացառիկ խիզախություն, տոկունություն և առաջնորդություն՝ հաճախ սեփական անձը […] ...
22:08 02.04.2025
«Մոսկվայում կներկայացվեն 2 միլիարդ դոլարի նորակառույցներ Հայաստանից». Վրույր ՓենեսյանԱպրիլի 12-ին և 13-ին Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթթ Մոսկվա» 5 աստղանի հյուրանոցում տեղի կունենա հայկական անշարժ գույքի առաջին ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի լավագույն նորակառույցները (որի ընդհանուր կապիտալիզացիան կկազմի մոտ 2 միլիարդ դոլար)։ Սա թերևս առաջին անգամը կլինի, երբ կմասնակցեն նաև 5 համաշխարհային բրենդներ, որոնք արդեն իսկ սկսել են իրենց գործունեությունը Հայաստանում: Դրանցից են՝ Kempinski-ն , […] ...
21:47 02.04.2025
Կայացել է Ֆուտզալի Հայաստանի Գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը. ՀՖՖԿայացել է Ֆուտզալի Հայաստանի Գավաթի 2025 թվականի խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը։ Ձևավորվել են հետևյալ չորս զույգերը։ Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից: Օրը/Ժամը Խաղը […] ...