16:35 01.04.2025
ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում գործող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի գործունեությունը ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ դադարեցվել է․ վերջիններս նաև ապամոնտաժվել են:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային ստորաբաժանման մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում գտնվող «Սափեյան Եղբայրներ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող, սակայն առանց արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) հաշվառման ռեեստրում գրանցված և շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի նկատմամբ:
Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ՍՊ ընկերության նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց՝ արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման չներկայացնելու համար, և նշանակվել է 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով տուգանք։ Նշանակվել է նաև վարչական տույժ՝ հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների խախտման համար:
Խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը հաշվի առնելով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում շահագործվող բենզալցակայանի և ՀԱԳ լցակայանի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է:
Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային ստորաբաժանման մասնագետների հերթական շրջայցի ընթացքում արձանագրվել է, որ թե՛ բենզալցակայանը, և թե՛ ՀԱԳ լցակայանը ապամոնտաժվել են:
23:09 05.04.2025
«Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է. հայտնի է պատճառըՖուտբոլի Բելառուսի առաջնության երրորդ տուրի «Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է ձյան առատ տեղումների պատճառով։ Այս մասին հայտնում է Մինսկի «Դինամոյի» մամուլի ծառայությունը։ Մինսկում կայացած հանդիպումն առաջին խաղակեսում ընդհատվեց 0։0 հաշվով։ Մրցավարական թիմը որոշեց չեղարկել խաղը այն դադարեցվելուց 20 րոպե անց։ Հանդիպման նոր ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։ Առաջին երկու տուրերում «Դինամոն» վաստակել է 4 միավոր […] ...
22:47 05.04.2025
ԲՏԱ նախարարը Փարիզում քննարկել է կրթական և ինժեներական ոլորտում համագործակցության հնարավորություններըԱպրիլի 5-ին Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է École polytechnique՝ Փարիզի պոլիտեխնիկական դպրոց, և Ֆրանսիայի առաջատար ինժեներական հաստատություններից մեկը՝ ENSTA ParisTech՝ քննարկելու Հայաստանի և Ֆրանսիայի տեխնոլոգիական կրթական և գիտահետազոտական կառույցների միջև համագործակցության խորացման հնարավորությունները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպումների ընթացքում կողմերը ներկայացրել են բարձր […] ...
22:35 05.04.2025
Ինձ համար տարօրինակ է այն աժիոտաժը, որ սկսվել է Հայաստանում․ Թաթուլ Մանասերյանը՝ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի մասինՄիացյալ Նահանգներն այսօրվանից կիրառում է ապրանքների ներմուծման մասշտաբային մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարասկզբից ի վեր: ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր է սահմանում փոխադարձության սկզբունքով: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային տնտեսության ու մասնավորապես նաև Հայաստանի տնտեսության վրա։ Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի հետ։ Ցանկում 185 երկիր է, այսինքն […] ...
22:23 05.04.2025
Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի միջև հուշագիր է ստորագրվելԱռողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Հայկական կողմը այցելել է Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկա, որտեղ հանդիպել է հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրգեն Դեբուսի հետ, ով նաև ճառագայթային ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի բաժանմունքի բժշկական տնօրենն է: Գործընկերների հետ հանդիպման ժամանակ Լենա Նանուշյանն ընդգծել է, […] ...
22:12 05.04.2025
ԼՂ լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից. ԱԳՆԼեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից: Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը […] ...