18:30 01.04.2025
Կիլիան Մբապեն խոսել է Մադրիդի «Ռեալում» իր խաղի մասին։
«Միշտ ցանկացել եմ խաղալ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում։ Ուզում էի, որ բոլոր երկրպագուները վանկարկեն իմ անունը, իսկ ես գոլեր խփեմ ու երջանիկ լինեմ։
Ես Զինեդին Զիդանի և «Գալակտիկոսի» երկրպագուն եմ եղել։ Սա աշխարհի լավագույն ակումբն է։ Ոչ մի տեղ չկա նման մթնոլորտ։
Ընդհանուր առմամբ, ես սովորական մարդ եմ, որը հետևում է շուրջբոլորը կատարվող իրադարձություններին։ Դրանք կարող են նաև զայրացնել ու նյարդայնացնել ինձ։
Ծնողներս անցնող տարիներին արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաջողության հասնեմ։ Ես երազանք ունեի, որը դարձավ նպատակ, իսկ այժմ այն իրականություն է։ Ցանկանում եմ «Ռեալի» հետ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները` Լա լիգան, Չեմպիոնների լիգան և Իսպանիայի գավաթը»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Մբապեն նախորդ ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում ՊՍԺ-ից տեղափոխվել «Ռեալ»։ Նա «Ռեալում» 44 խաղում խփել է 33 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
23:09 02.04.2025
Ապրիլի 1-ից մեկնարկել է ՊԵԿ գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատումըԱպրիլի 1-ից մեկնարկել է ՊԵԿ գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատումը։ Ովքե՞ր կարող են մասնակցել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատմանը կարող են մասնակցել իրավաբանական անձինք՝ կազմակերպությունները, ԱՁ-ները և նոտարները, ինչպես նաև ֆիզիկական անձինք։ Ինչպե՞ս է իրականացվում Գնահատումն իրականացվում է Պետական եկամուտների կոմիտեի www.src.am պաշտոնական կայքէջի և Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային (file-online) համակարգի միջոցով: Կայքէջ մուտք գործելիս […] ...
22:42 02.04.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են հանրային ծառայությունների մատուցումը ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ապրիլի 3-ին միաժամանակ ծառայություններ կմատուցվեն. ժամը 10.30-13.00 Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում՝ Մշակույթի տան հարևանությամբ (Կոմիտասի փ․ 14), ժամը 14.30-17.00 Արմավիրի մարզի Դաշտ համայնքի Մշակույթի տան հարևանությամբ (Մաշտոցի փ․ 34), ժամը 10.30-15.00 […] ...
22:28 02.04.2025
Ի՞նչ է սպասվում Գյումրիում. զրույց Գոհար Մելոյանի հետԳյումրիում իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ. ո՞վ կդառնա ի վերջո Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարը, ընդդիմությանը կհաջողվի՞ գալ ընդհանուր հայտարարի, թե՞ իշխանությունը կստանձնի այդ պաշտոնը. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր Գոհար Մելոյանը: Նա ևս իր գործընկերների հետ դիտարկել է այդ ընտրությունները: ...
22:16 02.04.2025
Լիլիթ Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում ներկա է եղել International Women of Courage Awards արարողությանըԱպրիլի 1-ին դեսպան Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում մասնակցել է «International Women of Courage Awards» արարողությանը։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: 2007թ․-ից ի վեր անցկացվող տարեկան այս մրցանակաբաշխության ավանդույթը հիմնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը։ Միջոցառման նպատակն է հարգանքի տուրք մատուցել այն կանանց, ովքեր ցուցաբերել են բացառիկ խիզախություն, տոկունություն և առաջնորդություն՝ հաճախ սեփական անձը […] ...
22:08 02.04.2025
«Մոսկվայում կներկայացվեն 2 միլիարդ դոլարի նորակառույցներ Հայաստանից». Վրույր ՓենեսյանԱպրիլի 12-ին և 13-ին Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթթ Մոսկվա» 5 աստղանի հյուրանոցում տեղի կունենա հայկական անշարժ գույքի առաջին ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի լավագույն նորակառույցները (որի ընդհանուր կապիտալիզացիան կկազմի մոտ 2 միլիարդ դոլար)։ Սա թերևս առաջին անգամը կլինի, երբ կմասնակցեն նաև 5 համաշխարհային բրենդներ, որոնք արդեն իսկ սկսել են իրենց գործունեությունը Հայաստանում: Դրանցից են՝ Kempinski-ն , […] ...