Լրամշակվել են ուսուցչի տարակարգի շնորհման պահանջները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+13.09 oC

Լրամշակվել են ուսուցչի տարակարգի շնորհման պահանջները

15:50 01.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են ուսուցչի տարակարգի շնորհման, հանրապետական հանձնաժողովի ձևավորման և հավելավճարի տրամադրման պահանջները՝ նոր խմբագրմամբ: Լրամշակված կարգում, մասնավորապես, փոփոխություններ են կատարվել պահանջվող փաստաթղթերի ցանկում՝ դրանք փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական ստանդարտների հետ:

Նախատեսվում է, որ էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո ուսուցիչները տարակարգի հայտերը կներկայացնեն դպրոցների կառավարման տեղեկատվական /ԴԿՏ- համակարգի միջոցով՝ առցանց:

Ըստ այդմ՝ ուսուցիչը կարող է ստանալ առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ աստիճանի տարակարգ երկու եղանակով՝ ինքնաշխատ կամ սեփական նախաձեռնությամբ։ Տարակարգի համար ուսուցիչը ներկայացնում է դիմում՝ ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Առաջին և երկրորդ աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ է ներկայացնել՝

դասավանդած առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ, իսկ տվյալ առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթության բացակայության դեպքում՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ, դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 60 % արդյունքի հավաստում,

ԴԿՏ համակարգում տվյալ ուսումնական տարում ուսուցչի կողմից դասավանդվող առարկայի (առարկաների) թեմատիկ պլանը, տարակարգ ստանալու դիմումի ներկայացմանը նախորդող ամսվա ընթացքում 15 դասի ամբողջական պլանը՝ կազմված ուսուցչի կողմից,
տարակարգ ստանալու դիմումի ներկայացմանը նախորդող վեց ամսվա ընթացքում ուսուցչի մոտ կատարված դասալսումների 5 արձանագրություն,

ուսուցչի դասավանդած դասարաններում գնահատման համապատասխանության մասին հաստատության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները (էլեկտրոնային մատյանի լրացման, թեմատիկ գրավոր աշխատանքների տարբերակների համապատասխանության, ուսումնական նախագծերի՝ տվյալ թեմային համապատասխանության, սովորողի բնութագրերի մասին),
դիմող ուսուցչի կողմից կազմված ամփոփիչ աշխատանքների (7-12 դասարաններ), ուսումնական նախագծերի (7-12 դասարաններ), սովորողի բնութագրերի (1-4 դասարաններ) մեկական նմուշ:

Երրորդ և չորրորդ աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ է ներկայացնել նաև մասնագիտական զարգացման ուղղությամբ դիմող ուսուցչի կողմից իրականացվող վերապատրաստումների վկայականներ, գիտական կամ մանկավարժական հոդվածներ, գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքի հավաստում (առնվազն 70 % արդյունքի հավաստում՝ 3-րդ աստիճանի համար, 80 % արդյունքի հավաստում՝ 4-րդ աստիճանի համար):

Ուսուցչին տարակարգը շնորհվում է 5 տարի ժամկետով՝ սահմանելով ամսական հավելավճար՝ ըստ ներքոնշյալ սանդղակի՝

առաջին աստիճանի տարակարգի համար` 10 %
երկրորդ աստիճանի տարակարգի համար` 20 %
երրորդ աստիճանի տարակարգի համար` 30 %
չորրորդ աստիճանի տարակարգի համար` 50 %

Սահմանված ամսական հավելավճարը հաշվարկվում է տվյալ հաստատությունում սահմանված ուսուցչական դրույքաչափի (կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դեպքում՝ բարձրացված դրույքաչափի) ծանրաբեռնվածության հաշվարկով։ Տարակարգի հավելավճարը չի ներառում դասղեկության, մեթոդական միավորման ղեկավարի, բարձրլեռնային բնակավայրում տեղակայված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատողների համար նախատեսված լրավճարները, ինչպես նաև ուսուցիչներին տրվող այլ լրավճարներն ու հավելավճարները։

Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչների տարակարգի հավելավճարը տրամադրվում է պետական բյուջեից համապատասխան հաստատությանը տրամադրված ֆինանսավորման հաշվին։ Ոչ պետական ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչը կարող է դիմել տարակարգի՝ հիմնադրի գրավոր համաձայնությամբ: Այս դեպքում տարակարգ ստացած ուսուցչին ամսական հավելավճարը տրվում է հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնում բախվել են «ԳԱԶել»-ը և «Mercedes»-ը․ կան տուժածներ

21:26 02.04.2025

Արագածոտնում բախվել են «ԳԱԶել»-ը և «Mercedes»-ը․ կան տուժածներ

Երեկ՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սամվել Թ․-ի վարած «ԳԱԶել» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Սասուն Մ․-ի վարած վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սասուն Մ․-ն և նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 2-ամյա […] ...

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

21:13 02.04.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան, Նանսենի փողոցների շենքեր մասնակի, Գայի պողոտայի շենքեր մասնակի, «Էկո Բիլդինգ» ՍՊԸ, «Յունիբանկ» ԲԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, […] ...

Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը. վարորդներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է

20:58 02.04.2025

Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը. վարորդներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է

Ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Լյուդվիգ Կ.-ի վարած «Nissan» մակնիշի և 21-ամյա Հարություն Բ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել «Mercedes»-ի վարորդին, սակայն թե՛ նա, […] ...

Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՀ կազմակերպած ընդունելությանը․ անդրադարձ է եղել գլոբալ տնտեսական մարտահրավերներին

20:42 02.04.2025

Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՀ կազմակերպած ընդունելությանը․ անդրադարձ է եղել գլոբալ տնտեսական մարտահրավերներին

Ապրիլի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների կին ղեկավարների համար կազմակերպված ընդունելությանը։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Ընդունելությունը հյուրընկալել է ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան, ով անդրադարձել է գլոբալ տնտեսական մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ ԱՄՀ կողմից գործադրվող ջանքերին։ Քննարկման ընթացքում ընդգծվել է […] ...

Նույնիսկ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումից հետո Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին. դեսպան Բալայան

20:27 02.04.2025

Նույնիսկ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումից հետո Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին. դեսպան Բալայան

Ապրիլի 2֊ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցավ «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի լսումները։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆը։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին ելույթով հանդես եկավ դեսպան Տիգրան Բալայանը։ Իր խոսքում Հայաստանի դեսպանը […] ...

Արման Խաչատրյանը Մակրոնի դիվանագիտական խորհրդականի հետ անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին

20:14 02.04.2025

Արման Խաչատրյանը Մակրոնի դիվանագիտական խորհրդականի հետ անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին

Ապրիլի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցներն գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև՝ ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով առկա արդյունավետ և մշտապես զարգացող համագործակցությունը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղ գտած […] ...

BACK_TO_TOP