«Բարսելոնան» համառորեն փորձում է ձեռք բերել Ուիլյամսին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+13.09 oC

«Բարսելոնան» համառորեն փորձում է ձեռք բերել Ուիլյամսին

15:33 01.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի ծառայություններով, գրում է Diario Sport-ը։

Կատալոնական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կրկին կփորձի ձեռք բերել 22-ամյա ֆուտբոլիստին։ Ակումբը դեռ նախորդ ամռանն էր քայլեր ձեռնարկել` նրա հետ պայմանագիր կնքելու համար, սակայն գործարքը չկայացավ։

Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվողին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Բավարիան», սակայն մյունխենյան թիմն այժմ կենտրոնացած է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերային իրավունքը գնելու ուղղությամբ։

Ուիլյամսը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակներ ևս ունի։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը», սակայն այս տարբերակները նրան չեն գոհացնում։

Դրանից բացի, Ուիլյամսն արտերկիր տեղափոխվելու մեծ ցանկություն չունի և մտադիր է մնալ Իսպանիայիում։ Նա մինչև 2027թ. հուլիսի 1-ը պայմանագիր ունի «Աթլետիկի» հետ։ ՈՒիլյամսի հրաժարագինը 58 միլիոն եվրո է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

21:13 02.04.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան, Նանսենի փողոցների շենքեր մասնակի, Գայի պողոտայի շենքեր մասնակի, «Էկո Բիլդինգ» ՍՊԸ, «Յունիբանկ» ԲԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, […] ...

Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը. վարորդներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է

20:58 02.04.2025

Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը. վարորդներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է

Ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Լյուդվիգ Կ.-ի վարած «Nissan» մակնիշի և 21-ամյա Հարություն Բ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել «Mercedes»-ի վարորդին, սակայն թե՛ նա, […] ...

Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՀ կազմակերպած ընդունելությանը․ անդրադարձ է եղել գլոբալ տնտեսական մարտահրավերներին

20:42 02.04.2025

Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՀ կազմակերպած ընդունելությանը․ անդրադարձ է եղել գլոբալ տնտեսական մարտահրավերներին

Ապրիլի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների կին ղեկավարների համար կազմակերպված ընդունելությանը։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Ընդունելությունը հյուրընկալել է ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան, ով անդրադարձել է գլոբալ տնտեսական մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ ԱՄՀ կողմից գործադրվող ջանքերին։ Քննարկման ընթացքում ընդգծվել է […] ...

Նույնիսկ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումից հետո Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին. դեսպան Բալայան

20:27 02.04.2025

Նույնիսկ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումից հետո Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին. դեսպան Բալայան

Ապրիլի 2֊ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցավ «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի լսումները։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆը։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին ելույթով հանդես եկավ դեսպան Տիգրան Բալայանը։ Իր խոսքում Հայաստանի դեսպանը […] ...

Արման Խաչատրյանը Մակրոնի դիվանագիտական խորհրդականի հետ անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին

20:14 02.04.2025

Արման Խաչատրյանը Մակրոնի դիվանագիտական խորհրդականի հետ անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին

Ապրիլի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցներն գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև՝ ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով առկա արդյունավետ և մշտապես զարգացող համագործակցությունը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղ գտած […] ...

SHANTNEWS

20:00 02.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP