14:47 01.04.2025
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին։
Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է բարձրաստիճան փոխայցելություններն ու հանդիպումները՝ դրանք դիտարկելով որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և քաղաքական օրակարգի ձևավորման առանցքային գործոն։ Նա ընդգծել է, որ համագործակցության շրջանակների ընդլայնման համար անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու նպատակով։
«Վստահ եմ, որ Ձեր այցելության ընթացքում նախանշել եք այն հիմնական ուղղություններն ու հնարավորությունները, որոնք կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։
Ֆիլիպ Իվանովիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի և Չեռնոգորիայի միջև ձևավորված բարեկամական կապերը։
«Մեզ համար մեծ պատիվ է այցելել Երևան և հանդիպել Ձեզ հետ։ Անկասկած, ինչպես նշեցիք, իմ այցի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի և Չեռնոգորիայի հարաբերությունները, որոնք հիմնված են երկարամյա բարեկամության վրա, և մենք ուրախ ենք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար»,- նշել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերով փոխվարչապետը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Նախագահ Խաչատուրյանը և փոխվարչապետ Իվանովիչը համակողմանի անդրադարձ են կատարել երկու երկրների համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորություններին:
Հատուկ ուշադրություն է դարձվել գիտակրթական բնագավառում երկկողմ նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև մշակութային կապերի զարգացմանը: Կողմերը համաձայնել են միջոցներ ձեռնարկել երկրների միջև առկա փոխգործակցային ներուժն ամբողջությամբ իրացնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում առանձնակի կարևորվել է քաղաքական, տնտեսական, զբոսաշրջային և գործարար ոլորտներում նոր կապերի հաստատման ու առկա հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ այս ուղղություններով համագործակցության խորացումը կարևոր է երկու պետությունների զարգացման համար:
Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման առաջնահերթ կարևորությունը՝ որպես երկու երկրների հետագա բարգավաճման և միջազգային հանրության մեջ դիրքերի ամրապնդման գրավական:
Կողմերը պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի երկխոսությունը և խորացնել համագործակցությունը բոլոր փոխշահավետ ոլորտներում:
20:42 02.04.2025
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՀ կազմակերպած ընդունելությանը․ անդրադարձ է եղել գլոբալ տնտեսական մարտահրավերներինԱպրիլի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների կին ղեկավարների համար կազմակերպված ընդունելությանը։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Ընդունելությունը հյուրընկալել է ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան, ով անդրադարձել է գլոբալ տնտեսական մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ ԱՄՀ կողմից գործադրվող ջանքերին։ Քննարկման ընթացքում ընդգծվել է […] ...
20:27 02.04.2025
Նույնիսկ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումից հետո Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին. դեսպան ԲալայանԱպրիլի 2֊ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցավ «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի լսումները։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆը։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին ելույթով հանդես եկավ դեսպան Տիգրան Բալայանը։ Իր խոսքում Հայաստանի դեսպանը […] ...
20:14 02.04.2025
Արման Խաչատրյանը Մակրոնի դիվանագիտական խորհրդականի հետ անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներինԱպրիլի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցներն գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև՝ ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով առկա արդյունավետ և մշտապես զարգացող համագործակցությունը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղ գտած […] ...
19:52 02.04.2025
Գերմանական տնտեսական թիմը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ իր կատարած վերլուծություններն ու առաջիկա անելիքներըՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Լիլյա Սիրականյանը ապրիլի 2-ին ընդունել են «Berlin Economics» գերմանական տնտեսական թիմի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին և թիմի Հայաստանի ծրագրերի պատասխանատու Դմիտրի Չերվյակովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ ԳԴՀ Տնտեսական հարցերի և կլիմայական գործողությունների դաշնային նախարարության առընթեր «Berlin Economics» / «German Economic […] ...
19:42 02.04.2025
Քննարկվել են Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքի, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրներըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և այլ գործընկերներ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի […] ...