Հանցագործության դեպքերի նվազում և բացահայտման ցուցանիշի աճ. Դատախազության 2024 թ․ գործունեության մասին հաղորդում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
11:32:41
Ամսաթիվ
06 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+19.09 oC

Հանցագործության դեպքերի նվազում և բացահայտման ցուցանիշի աճ. Դատախազության 2024 թ․ գործունեության մասին հաղորդում

12:37 01.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 232 դեպք (2023 թվականին՝ 40 հազար 666 դեպք), որոնցից 18 հազար 397-ը (2023 թվականին՝ 20 հազար 231 դեպք)՝ Երևան քաղաքում: 2023 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով:

Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ 2024 թվականին նվազել են միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերը: Մասնավորապես՝ միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6%-ով (2023 թվականին՝ 12 հազար 848 դեպք, 2024 թվականին՝ 12 հազար 253 դեպք), ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9.8%-ով (2023 թվականին՝ 6116 դեպք, 2024 թվականին՝ 5518 դեպք), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1%-ով (2023 թվականին՝ 1678, 2024 թվականին՝ 2100 դեպք):

Հանցագործությունների դեպքերի նվազմանը զուգընթաց՝ 2024 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի 3.4%-ով աճ:

Համաձայն Ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2024 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 22.1%՝ 2023 թվականի 18.7%-ի դիմաց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

15:08 06.04.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

Ուզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարար Ազիզ Աբդուխակիմովի հրավերով Ուզբեկստանի Հանրապետության Սամարղանդ քաղաք են մեկնել էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը՝ մասնակցելու «Կենտրոնական Ասիան գլոբալ կլիմայական մարտահրավերների պայմաններում. համախմբում հանուն ընդհանուր բարգավաճման» միջազգային համաժողովին, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ««Հայանտառ» ՊՈԱԿ-ում Տնօրեն Սևակ Մարկոսյանի ղեկավարմամբ […] ...

Գուցուլի փաստաբանը հայտնել է, որ Գագաուզիայի ղեկավարի գործողություններում հանցավոր արարքներ չեն եղել

14:48 06.04.2025

Գուցուլի փաստաբանը հայտնել է, որ Գագաուզիայի ղեկավարի գործողություններում հանցավոր արարքներ չեն եղել

Գագաուզի ինքնավարության ղեկավար Եվգենյա Գուցուլի պաշտպանությունը կարծում է, որ դատախազների մեղադրանքները նրա դեմ հիմնավորված չեն հիմնավոր ապացույցներով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փաստաբան Գուցուլ Նատալյա Բայրամը։ «Դատախազների մեղադրանքները վերաբերում են ոչ ծանր և ծանր հանցագործություններին, ուստի, դրանք որակվում են Քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածով։ Բայց մեղադրանքի էությունն ու ապացույցները ցույց են տալիս, որ Եվգենյա Գուցուլը հանցավոր […] ...

Իրանցի պատգամավորը հանդես է գալիս Իրանի կողմից միջուկային զսպման միջոցներ ձեռք բերելու օգտին

14:28 06.04.2025

Իրանցի պատգամավորը հանդես է գալիս Իրանի կողմից միջուկային զսպման միջոցներ ձեռք բերելու օգտին

Միացյալ Նահանգների վարքագիծը այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսին է Հյուսիսային Կորեան, ցույց է տալիս, որ այդ երկրի միջուկային ներուժի տիրապետումը մեծապես մեծացնում է թշնամու ռազմական գործողությունների ծախսերը, Իրանին անհրաժեշտ է միջուկային զսպողություն, այսինքն՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը բարձրաձայնելու ունակություն, նման դիրքորոշումը գրավում է քաղաքական էլիտայի և հասարակական կարծիքի շատ ներկայացուցիչների ուշադրությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իրանի […] ...

Ռուսաստանը Մյանմա է հասցրել 68 տոննա մարդասիրական օգնություն

14:06 06.04.2025

Ռուսաստանը Մյանմա է հասցրել 68 տոննա մարդասիրական օգնություն

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության երկու ինքնաթիռներ 68 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Մյանմա, հայտնում է գործակալությունը Telegram-ի իր ալիքում։ «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երկու ինքնաթիռներ մարդասիրական օգնություն են հասցրել Մյանմայի բնակչությանը, ՌԴ արտակարգ իրավիճակների վարչության երկու Իլ-76 ինքնաթիռներ՝ մոտ 68 տոննա մարդասիրական բեռ՝ սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ, 150 վրան և ավելի քան 30 գեներատոր»,- ասվում […] ...

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

13:46 06.04.2025

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է որպես Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։ Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ «Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, […] ...

CNN. ԱՄՆ-ի կենտրոնում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 16 մարդ

13:30 06.04.2025

CNN. ԱՄՆ-ի կենտրոնում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 16 մարդ

Հորդառատ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել ԱՄՆ կենտրոնական հատվածում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների և Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալները։ Փոթորիկների կանխատեսման կենտրոնի տվյալներով՝ Օհայոյի հովտից մինչև Տեխասի հարավ-արևելք ընկած վտանգի տակ է 41 միլիոն մարդ: Արկանզասում, Միսուրիում, Թենեսիում և Միսիսիպիում հայտարարվել է […] ...

BACK_TO_TOP