Ֆինլանդիայի նախագահը կոչ է անում նախապատրաստվել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+15.09 oC

Ֆինլանդիայի նախագահը կոչ է անում նախապատրաստվել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը

12:23 01.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել իր հայրենակիցներին մտովի պատրաստվել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը։
«Ֆինլանդիայում մենք պետք է մտովի պատրաստվենք նրան, որ ինչ-որ պահի հարաբերությունները կվերականգնվեն քաղաքական մակարդակով: Այս փուլում դեռ չենք կարող ասել, թե կոնկրետ երբ: Ոչինչ չի փոխում այն ​​փաստը, որ Ռուսաստանը եղել է և միշտ կլինի Ֆինլանդիայի հարևանը», – ասել է նա ֆիննական լրատվամիջոցներով հեռարձակվող մամուլի ասուլիսում:
Ստուբը նշել է, որ դա կախված կլինի Ուկրաինայում հակամարտության ավարտից և հարաբերությունների վերականգնման վերաբերյալ քննարկումների ընթացքից:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքի, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրները

19:42 02.04.2025

Քննարկվել են Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքի, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և այլ գործընկերներ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի […] ...

Հայտնի է «Միլանի»-ի գլխավոր մարզչի պաշտոնի համար ֆավորիտը

19:30 02.04.2025

Հայտնի է «Միլանի»-ի գլխավոր մարզչի պաշտոնի համար ֆավորիտը

Կարծես թե «Միլանը» այս ամառ կրկին կփոխի գլխավոր մարզչին, փոխանցում է armsport.am-ը: Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ «ռոսոներիների» գլխավոր թեկնածուն Ռոբերտո Դե Զերբին է, հատկապես, եթե Ֆաբիո Պարատիչին ստանա ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, իսկ դա մեծ հավանականությամբ տեղի կունենա։ Նշվում է, որ Դե Զերբիի ոճը համապատասխանում է «Միլանի» պատմությանը: Բացի այդ, Ռոբերտոն Ռոսոներիների ակադեմիայի սան […] ...

Վարչապետը ներկա է գտնվել ՈՒԱԿ նոր Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանը

19:22 02.04.2025

Վարչապետը ներկա է գտնվել ՈՒԱԿ նոր Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանը: Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է նորաբաց ռադիոթերապևտիկ մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և կենտրոնի հագեցվածությանը: Պատասխանատուները վարչապետին ներկայացրել են ռադիոթերապևտիկ մասնաշենքի գործունեության առանձնահատկություններն ու առաջիկա ծրագրերը: […] ...

Դատական քննությամբ ավարտված քրեական գործերով 2024 թվականին վերականգնվել է շուրջ 215 միլիոն դրամ

19:12 02.04.2025

Դատական քննությամբ ավարտված քրեական գործերով 2024 թվականին վերականգնվել է շուրջ 215 միլիոն դրամ

2024 թվականին դատարաններում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն 164 հազար դրամ (2023 թվականին՝ 663 միլիոն 495 հազար դրամ), որից 6 միլիարդ 368 միլիոն 378 հազար դրամի վնասը պատճառվել է պետությանը, 31 միլիոն 736 հազար դրամի վնասը՝ համայնքներին, իսկ 475 միլիոն 49 հազար դրամի վնասը՝ իրավաբանական և ֆիզիկական […] ...

2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին

18:53 02.04.2025

2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին

2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ 10 հազար 691 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ): Այսպիսով, համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման, 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին: 2024 թվականին դատարաններում […] ...

Բրիտանացի մի խումբ պատգամավորներ ՄԹ կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Բաքվի վրա հայ գերիներին ազատ արձակելու հարցով

18:46 02.04.2025

Բրիտանացի մի խումբ պատգամավորներ ՄԹ կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Բաքվի վրա հայ գերիներին ազատ արձակելու հարցով

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երկրի կառավարությանն ուղղված նամակում խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքը և դատավարություններն ու Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նպաստելով հայ բանտարկյալների ազատ արձակմանը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակն ուղարկվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական բարեկամական խմբի նախագահ […] ...

BACK_TO_TOP