12:15 01.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի փակման արարողությանը և «Երևան» ամսագրի հատուկ համարի շնորհանդեսին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցությամբ։
Ծրագրի նպատակը Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորման խթանումն ու ինքնազբաղ արվեստագետների մասնագիտական կարողությունների և ցանցային համագործակցության հմտությունների զարգացումն է։ Ստեղծարար տնտեսության աջակցումը բխում է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության և Կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրի գերակայություններից։
ԵՄ ֆինանսավորմամբ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի գործընկերներն են նաև ՀՀ էկոնոմիկայի և Բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարությունները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին 3 տարի առաջ մեկնարկած համագործակցության համար, որը, ըստ նրա, մշակույթի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն է բերում: «Արձանագրած առաջընթացը մեզ թույլ է տալիս ամեն հաջորդ փուլում նոր խնդիրներ լուծելու վստահություն ունենալ: Ստեղծարար արդյունաբերության ոլորտում այսօր արդեն կարող ենք խոսել նոր փուլի մասին, որը մշակույթի ոլորտում հանրային տեսանելիություն ունեցող փոփոխություններ պետք է բերի։ Ակնհայտ է, որ հանրության շրջանում մշակույթի հանդեպ վերաբերմունքի փոփոխության լուրջ կարիք ունենք, և այս առումով համատեղ աշխատանքներն ուղղված են մշակույթի ինքնաբավության բարձրացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ մշակույթի ոլորտը կարող է դառնալ ոչ միայն հասարակության, այլև տնտեսության ամենակարևոր շարժիչ ուժերից մեկը:
Նրա շեշտադրմամբ՝ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրն իր բազմազանությամբ արտահայտում է հասարակության տարբեր շերտերը և հասանելի է բոլոր նրանց, ովքեր ունեն լավ մտքեր ու գաղափարներ և ճանապարհ են փնտրում դրանց իրականացման համար:
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ ծրագիրն ուղղված է Հայաստանի հասարակության ու տնտեսության համար կարևոր բաղադրիչների զարգացմանը և նպատակ ունի խթանել տաղանդը, նորարարությունն ու ստեղծարարությունը։ «Հայաստանը եվրոպական մշակույթի կարևոր մասնիկներից է և աշխարհին հայտնի է նախևառաջ մշակույթով, ինչպես նաև մարդկանց տաղանդով ու ստեղծագործականությամբ: Մենք այստեղ ենք՝ այդ գործընթացին աջակցելու համար»,- ասել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ նշելով, որ թեև «Կատապուլտ» ծրագիրն ավարտվում է, բայց մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված համագործակցությունը շարունակվելու է՝ դառնալով ավելի ամուր։
«Կատապուլտ» աքսելերացիոն ծրագրի գործարկման ընթացքում կազմակերպվել են տարաբնույթ կրթական սեմինարներ, «Արտէքսպո» ցուցահանդես-վաճառքը, «Creative Armenia»-ի հետ իրականացվել է «Artbox» ենթածրագիրը, ձևավորվել է ոլորտի շահառուների շտեմարանը, պատրաստվել է «Հայաստանի Հանրապետության մշակութային և ստեղծարար էկոհամակարգը» կարիքների գնահատման և տնտեսագիտական վերլուծության զեկույցը, ստորագրվել են գործակցության բազմաթիվ հուշագրեր, որոնց հիման վրա Երևանում և Գյումրիում ստեղծվել են ֆաբլաբեր:
Երեք տարիների ընթացքում «Artbox» ենթածրագրի շնորհիվ Երևանի և Հայաստանի մարզերի բազմաթիվ մշակութային կազմակերպություններ ստացել են աջակցության դրամաշնորհներ, որոնք օգնել են վերջիններիս կարիքների զարգացմանը, նորարարական ծրագրերի և գաղափարների իրականացմանը, տեխնիկական վերազինմանը: Նշյալ ծրագրի շրջանակում դրամաշնորհներ են ստացել․ Գ․ Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնը (ձևավորվել է «Պաննո» արվեստի տուն-սրճարանը), Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը (ստեղծվել է «Arthub»-ը, շուտով կբացվի Ունիվերսալ արվեստանոցը), Հ․ Շարամբեյանի անվան ժող արվեստի թանգարանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Մատենադարանը, Գյումրու տեխնոպարկը, Կողբի արվեստի դպրոցը, Քաջարանի մշակույթի տունը և Kitchen Lab-ը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային արխիվը:
19:30 02.04.2025
Հայտնի է «Միլանի»-ի գլխավոր մարզչի պաշտոնի համար ֆավորիտըԿարծես թե «Միլանը» այս ամառ կրկին կփոխի գլխավոր մարզչին, փոխանցում է armsport.am-ը: Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ «ռոսոներիների» գլխավոր թեկնածուն Ռոբերտո Դե Զերբին է, հատկապես, եթե Ֆաբիո Պարատիչին ստանա ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, իսկ դա մեծ հավանականությամբ տեղի կունենա։ Նշվում է, որ Դե Զերբիի ոճը համապատասխանում է «Միլանի» պատմությանը: Բացի այդ, Ռոբերտոն Ռոսոներիների ակադեմիայի սան […] ...
19:22 02.04.2025
Վարչապետը ներկա է գտնվել ՈՒԱԿ նոր Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանը: Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է նորաբաց ռադիոթերապևտիկ մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և կենտրոնի հագեցվածությանը: Պատասխանատուները վարչապետին ներկայացրել են ռադիոթերապևտիկ մասնաշենքի գործունեության առանձնահատկություններն ու առաջիկա ծրագրերը: […] ...
19:12 02.04.2025
Դատական քննությամբ ավարտված քրեական գործերով 2024 թվականին վերականգնվել է շուրջ 215 միլիոն դրամ2024 թվականին դատարաններում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն 164 հազար դրամ (2023 թվականին՝ 663 միլիոն 495 հազար դրամ), որից 6 միլիարդ 368 միլիոն 378 հազար դրամի վնասը պատճառվել է պետությանը, 31 միլիոն 736 հազար դրամի վնասը՝ համայնքներին, իսկ 475 միլիոն 49 հազար դրամի վնասը՝ իրավաբանական և ֆիզիկական […] ...
19:02 02.04.2025
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ղազախստանի դեսպանինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Ղազախստանի հետ ունեցած ոլորտային համագործակցության կարևորությունը՝ նշելով երկու երկրների միջև հարաբերությունների նկատելի խորացման մասին՝ հաշվի առնելով […] ...
18:53 02.04.2025
2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ 10 հազար 691 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ): Այսպիսով, համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման, 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին: 2024 թվականին դատարաններում […] ...
18:46 02.04.2025
Բրիտանացի մի խումբ պատգամավորներ ՄԹ կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Բաքվի վրա հայ գերիներին ազատ արձակելու հարցովՄեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երկրի կառավարությանն ուղղված նամակում խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքը և դատավարություններն ու Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նպաստելով հայ բանտարկյալների ազատ արձակմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակն ուղարկվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական բարեկամական խմբի նախագահ […] ...