Արտաշատի խճուղու մոտ բախվել են «Maybach»-ն ու «Volvo» բեռնատարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+15.09 oC

Արտաշատի խճուղու մոտ բախվել են «Maybach»-ն ու «Volvo» բեռնատարը

22:39 31.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայից դեպի Արտաշատի խճուղի տանող հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Գարիկ Հովհաննիսյանի վարած «Maybach» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Տիգրան Գևորգյանի վարած «Volvo» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի

09:58 02.04.2025

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի, ևս 4639-ը վիրավորվել է, հայտնում է Չինաստանի «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ «Մյանմայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է 2886 մարդ, վիրավորվել՝ 4639-ը, իսկ 373-ը համարվում է անհետ կորած»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ ...

Անահիտ Մանասյանն ու Հասմիկ Հակոբյանը համատեղ այց են իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

09:45 02.04.2025

Անահիտ Մանասյանն ու Հասմիկ Հակոբյանը համատեղ այց են իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Ազգային Ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը համատեղ այց են իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Այցին մասնակցել են նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Անահիտ Մանասյանն ու Հասմիկ Հակոբյանը հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել են տարածքով և ուսումնասիրել հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները: Այնուհետև խորհրդապահական հանդիպում է անցկացվել […] ...

Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք վթարավտանգ ճանապարհահատվածներում իրականացվում են աղմկոտ գոտիների տեղադրման աշխատանքներ

09:32 02.04.2025

Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք վթարավտանգ ճանապարհահատվածներում իրականացվում են աղմկոտ գոտիների տեղադրման աշխատանքներ

Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք վթարավտանգ ճանապարհահատվածներում իրականացվում են աղմկոտ գոտիների տեղադրման աշխատանքներ։ Աղմկոտ գոտիներ են տեղադրվել նաև Մ-2 միջպետական ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող որոշ տեղամասերում (ուսումնական հաստատությունների հարակից տարածքներով անցնող ճանապարհների երթևեկելի մասերում)։ Աղմկոտ գոտիները, վիբրացիա առաջացնելով, ստիպում են վարորդներին նվազեցնել երթևեկության արագությունը և բարձրացնել ուշադրությունը՝ այսպիսով ապահովելով հետիոտների անվտանգությունը։ Աշխատանքները տարվում […] ...

Թեհրանը հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով

09:20 02.04.2025

Թեհրանը հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական մեթոդներն ու հարվածների սպառնալիքները չեն կարող լուծել Իրանի միջուկային խնդիրը։ «Բոլորին պետք է պարզ լինի, որ ըստ սահմանման «ռազմական տարբերակ» հասկացություն չկա, էլ ուր մնաց՝ «ռազմական լուծում»»,- սոցցանցում գրել է դիվանագետը։ Նա հիշեցրել է, որ «տարածաշրջանում տեղի ունեցած աղետալի ձախողումները, որոնք […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 2-ին

09:05 02.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ: ...

Գրոսսին նպատակ ունի դառնալ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը

08:52 02.04.2025

Գրոսսին նպատակ ունի դառնալ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը

Արգենտինացի դիվանագետ և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մտադրություն է հայտնել առաջադրվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անտոնիո Գուտերեշի մանդատի ավարտից հետո՝ 2026 թվականին, հայտնում է La Nacion թերթը։ «Գուտերեշի իրավահաջորդի ընտրության գործընթացը դեռ չի սկսվել, այն կսկսվի տարեվերջին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կհրապարակի թեկնածուների առաջադրումը։ Ես մտածում եմ այդ մասին և […] ...

BACK_TO_TOP