ԱՆ գլխավոր քարտուղարը Թուրքմենստանում մասնակցել է «Միջազգային գործակցության զարգացում հանուն երեխաների» համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+17.09 oC

ԱՆ գլխավոր քարտուղարը Թուրքմենստանում մասնակցել է «Միջազգային գործակցության զարգացում հանուն երեխաների» համաժողովին

22:54 31.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Թուրքմենստանում մասնակցել է «Միջազգային գործակցության զարգացում հանուն երեխաների» համաժողովին:

Միջոցառմանը ներկա էին ՌԴ, Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, Իրանի, Վրաստանի կառավարությունների, օրենսդիր մարմինների, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև` միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ներկայացնելով Հայաստանում մոր ու մանկան առողջության պահպանման ուղղված վերջին շրջանում իրականացվող պետական ծրագրերը` Վարդուհի Գրիգորյանը հատկապես կարևորել է դեղապահովումը, դրա հասանելիության ապահովումը:

Հայաստանում տարեցտարի ավելանում են այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում պետությունը երեխաներին անվճար տրամադրում է թանկարժեք դեղերը. դրանք են` առաջնային իմունային անբավարարություն, անչափահասների ռևմատոիդ արթրիտ, Կավասակիի համախտանիշ, ցրված սկլերոզ և այլն։

Թուրքմենստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել համագործակցություն Հայաստանում և Թուրքմենստանում արտադրվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման ոլորտում:

Հայաստանյան կողմը հրավեր է ստացել աշնանը Աշխաբադում մասնակցելու դեղագործական միջազգային ցուցահանդեսին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը

10:41 02.04.2025

Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելել է Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունել է Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման գործում և նրա կարևոր […] ...

Ավարտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

10:29 02.04.2025

Ավարտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Վ.Գ.-ն զբաղեցնելով «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալի, իսկ այնուհետև՝ տնօրենի պաշտոնը, կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն և մի խումբ անձանց օժանդակությամբ ՊՈԱԿ-ից կատարել խոշոր չափերով՝ ընդհանուր 3 մլն 682 հզր 691 ՀՀ դրամ գումարի հափշտակություն: Մասնավորապես՝ ՊՈԱԿ-ի և Վ.Գ.-ի կողմից հիմնադրված ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսվել է իրականացնել ցանկապաման և տնկարանի […] ...

ԱՄՆ սենատորը ռեկորդ է սահմանել՝ ելույթ ունենալով 25 ժամ

10:20 02.04.2025

ԱՄՆ սենատորը ռեկորդ է սահմանել՝ ելույթ ունենալով 25 ժամ

ԱՄՆ Սենատի պատմության մեջ ամենաերկար ելույթի ռեկորդը գերազանցել է դեմոկրատ Քորի Բուքերը, ով մեկ օրից ավելի ելույթ է ունեցել ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է Associated Press-ը։ Բուքերն իր ելույթը սկսել է երկուշաբթի՝ մարտի 31-ի երեկոյան, և ավելի քան 25 ժամ անց միայն սենատորն ավարտել է իր ելույթը և լքել դահլիճը։ Դրանով […] ...

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի

09:58 02.04.2025

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի, ևս 4639-ը վիրավորվել է, հայտնում է Չինաստանի «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ «Մյանմայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է 2886 մարդ, վիրավորվել՝ 4639-ը, իսկ 373-ը համարվում է անհետ կորած»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ ...

Անահիտ Մանասյանն ու Հասմիկ Հակոբյանը համատեղ այց են իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

09:45 02.04.2025

Անահիտ Մանասյանն ու Հասմիկ Հակոբյանը համատեղ այց են իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Ազգային Ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը համատեղ այց են իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Այցին մասնակցել են նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Անահիտ Մանասյանն ու Հասմիկ Հակոբյանը հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել են տարածքով և ուսումնասիրել հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները: Այնուհետև խորհրդապահական հանդիպում է անցկացվել […] ...

Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք վթարավտանգ ճանապարհահատվածներում իրականացվում են աղմկոտ գոտիների տեղադրման աշխատանքներ

09:32 02.04.2025

Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք վթարավտանգ ճանապարհահատվածներում իրականացվում են աղմկոտ գոտիների տեղադրման աշխատանքներ

Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք վթարավտանգ ճանապարհահատվածներում իրականացվում են աղմկոտ գոտիների տեղադրման աշխատանքներ։ Աղմկոտ գոտիներ են տեղադրվել նաև Մ-2 միջպետական ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող որոշ տեղամասերում (ուսումնական հաստատությունների հարակից տարածքներով անցնող ճանապարհների երթևեկելի մասերում)։ Աղմկոտ գոտիները, վիբրացիա առաջացնելով, ստիպում են վարորդներին նվազեցնել երթևեկության արագությունը և բարձրացնել ուշադրությունը՝ այսպիսով ապահովելով հետիոտների անվտանգությունը։ Աշխատանքները տարվում […] ...

BACK_TO_TOP