Դատարանը Մարին Լը Պենին արգելել է մասնակցել ընտրություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+14.09 oC

Դատարանը Մարին Լը Պենին արգելել է մասնակցել ընտրություններին

20:20 31.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փարիզի դատարանը (Le Tribunal de Paris) Ֆրանսիայի խորհրդարանի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին և ևս ութ պատգամավորների մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի միջոցները չարաշահելու մեջ, հայտնում է BFMTV-ն: Դատարանը նրանց արգելել է մասնակցել ընտրություններին։ Պատժաչափն ուժի մեջ է մտնում անմիջապես։

Դատարանը պարզել է, որ ավելի քան 11 տարվա ընթացքում ամբաստանյալները յուրացրել են ընդհանուր առմամբ 4,1 միլիոն եվրո ֆիկտիվ աշխատող օգնականների աշխատավարձերը, որոնք իրականում աշխատել են ոչ թե Եվրախորհրդարանի, այլ Լը Պենի կուսակցության շահերից ելնելով։ Մեղավոր են ճանաչվել նաև 12 օգնականներ։

Ինչպես հայտնում է BFMTV-ն, Մարին Լը Պենը դատարանի դահլիճը լքել է դատավճռի հրապարակումից անմիջապես հետո։
Նշենք նաև, որ Լը Պենը չորս տարվա ազատազրկման է դատապարտել (երկուսը՝ պայմանական, երկուսը՝ էլեկտրոնային թևնոցով, տնային կալանքի պայմաններում)։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեհրանը հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով

09:20 02.04.2025

Թեհրանը հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական մեթոդներն ու հարվածների սպառնալիքները չեն կարող լուծել Իրանի միջուկային խնդիրը։ «Բոլորին պետք է պարզ լինի, որ ըստ սահմանման «ռազմական տարբերակ» հասկացություն չկա, էլ ուր մնաց՝ «ռազմական լուծում»»,- սոցցանցում գրել է դիվանագետը։ Նա հիշեցրել է, որ «տարածաշրջանում տեղի ունեցած աղետալի ձախողումները, որոնք […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 2-ին

09:05 02.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ: ...

Գրոսսին նպատակ ունի դառնալ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը

08:52 02.04.2025

Գրոսսին նպատակ ունի դառնալ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը

Արգենտինացի դիվանագետ և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մտադրություն է հայտնել առաջադրվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անտոնիո Գուտերեշի մանդատի ավարտից հետո՝ 2026 թվականին, հայտնում է La Nacion թերթը։ «Գուտերեշի իրավահաջորդի ընտրության գործընթացը դեռ չի սկսվել, այն կսկսվի տարեվերջին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կհրապարակի թեկնածուների առաջադրումը։ Ես մտածում եմ այդ մասին և […] ...

Իսրայելը կընդլայնի գործողությունները Գազայում․ Կաց

08:38 02.04.2025

Իսրայելը կընդլայնի գործողությունները Գազայում․ Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընդլայնման մասին, և նոր գրավված տարածքները կդառնան բուֆերային գոտու մի մասը, հաղորդում է Times of Israel-ը ՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավարի հայտարարությունը: «Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարում է, որ Իսրայելն ընդլայնում է գործողությունները Գազայում՝ ասելով, որ զորքերը առաջ են շարժվելու՝ տարածքը մաքրելու «ահաբեկիչներից […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:26 02.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:15 02.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

BACK_TO_TOP