19:27 31.03.2025
Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր՝ այդ թվում էներգետիկայի ոլորտում։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ «Արմենպրես»-ի թղթակցի՝ հայ-գերմանական տնտեսական համագործակցության ներկա մակարդակին և դրանք զարգացման հեռանկարներին վերաբերող հացին ի պատասխան նշեց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:Նա կարևորեց վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող աշխատանքը և այդ հարցում երկրների միջև համագործակցությունը։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն այդ փոփոխությունը վաղուց սկսվել է։ Եթե մեկ քայլ առաջ նայենք, ապա կարևոր է ոչ միայն քամու էներգիան, այլև՝ ջրածնի էներգիան»,- շեշտեց Շտայնմայերը։
Գերմանիայի նախագահն ընդգծեց՝ կարևոր է ոչ միայն վերականգնվող էներգիայի ստեղծումն, այլև այլ տարածաշրջաններ դրա փոխադրումն ու այդ նպատակով հաղորդակցությունների ստեղծումը։
«Եթե Հայաստանը կարող է այդպիսի ենթակառուցվածքներ ստեղծել, մենք դա ողջունում ենք»,-շեշտեց նա:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի համոզմամբ՝ հայ-գերմանական պատվիրակությունների միջև քննարկումներում չէին կարող չարծարծվել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, քանի որ ԵՄ-ի անդամ երկրներից հենց Գերմանիան է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալներով գտնվում առաջին տեղում։
«Քննարկումների ժամանակ առանձնահատուկ նշվել են նաև էներգետիկան և հատկապես՝ Կանաչ էներգիայի զարգացման հեռանկարները։ Մենք դրա մասին բավական մանրամասն քննարկումներ ենք ունեցել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերմանական KFW ֆինանսական կազմակերպության հետ արդեն ծրագիր կա՝ դեպի Վրաստան նոր հոսքագծի աշխատանքներն ավարտելու մասին»,-ասաց ՀՀ նախագահը։
Նրա խոսքով՝ տնտեսական հարցերը քննարկվել են ավելի լայն համատեքստում, մասնավորապես քննարկվել են Հարավային Կովկասից դեպի Եվրամիություն էլեկտրոէներգիա արտահանման հնարավորությունները։
«Քննարկումների ժամանակ մեր օրակարգում է դրվել նաև սևծովյան էլեկտրական մալուխի մասին հարցը։ Կարծում եմ, որ հետագայում Գերմանիայի Դաշնության օգնության և ԵՄ-ի գործընկերների աջակցության շնորհիվ մենք կարող ենք նաև դրա մաս կազմել, քանի որ այսօր Հայաստանի էներգահաշվեկշռում կանաչ էներգիայի հաշվեկշիռը մոտավորապես 40 տոկոս է, եթե ոչ ավելի, ու դա գնալով ավելանալու է։ Մենք նաև ավելցուկ էլեկտրոէներգիա ենք ունենալու և դրա արտահանման կարիք ունենք»,-իր խոսքում նշեց Վահագն Խաչատուրյանը։
Հայաստանի նախագահը հավելեց, որ քննարկումներում տեղ են զբաղեցրել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց ԵՄ-ն է տնտեսության զարգացման առումով վերանայում իր մոտեցումները՝ Հայաստանը կարող է օգտվել այդ նոր հնարավորություններից՝ օգտագործելով սեփական հզորությունները Գերմանիայի հետ համագործակցելու առումով։
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում09:20 02.04.2025
Թեհրանը հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհովԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական մեթոդներն ու հարվածների սպառնալիքները չեն կարող լուծել Իրանի միջուկային խնդիրը։ «Բոլորին պետք է պարզ լինի, որ ըստ սահմանման «ռազմական տարբերակ» հասկացություն չկա, էլ ուր մնաց՝ «ռազմական լուծում»»,- սոցցանցում գրել է դիվանագետը։ Նա հիշեցրել է, որ «տարածաշրջանում տեղի ունեցած աղետալի ձախողումները, որոնք […] ...
09:05 02.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ: ...
08:52 02.04.2025
Գրոսսին նպատակ ունի դառնալ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարըԱրգենտինացի դիվանագետ և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մտադրություն է հայտնել առաջադրվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անտոնիո Գուտերեշի մանդատի ավարտից հետո՝ 2026 թվականին, հայտնում է La Nacion թերթը։ «Գուտերեշի իրավահաջորդի ընտրության գործընթացը դեռ չի սկսվել, այն կսկսվի տարեվերջին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կհրապարակի թեկնածուների առաջադրումը։ Ես մտածում եմ այդ մասին և […] ...
08:38 02.04.2025
Իսրայելը կընդլայնի գործողությունները Գազայում․ ԿացԻսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընդլայնման մասին, և նոր գրավված տարածքները կդառնան բուֆերային գոտու մի մասը, հաղորդում է Times of Israel-ը ՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավարի հայտարարությունը: «Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարում է, որ Իսրայելն ընդլայնում է գործողությունները Գազայում՝ ասելով, որ զորքերը առաջ են շարժվելու՝ տարածքը մաքրելու «ահաբեկիչներից […] ...
08:26 02.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...
08:15 02.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...