Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+18.09 oC

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

20:59 30.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը մտադիր է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային նույնիսկ հակամարտության ավարտից հետո

19:48 01.04.2025

ԱՄՆ-ը մտադիր է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային նույնիսկ հակամարտության ավարտից հետո

ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին, նույնիսկ եթե ուկրաինական հակամարտությունը լուծվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի (CHS) նախագահի պաշտոնում առաջադրված Դեն Քեյնը։ «Պատերազմի ավարտից հետո մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային զինվորական ուժերի ապագա զարգացման և երկարաժամկետ կայունության ապահովման հարցում: «Միացյալ Նահանգները Ուկրաինայի […] ...

Մեսսիի թիկնապահին արգելել են խաղադաշտ մտնել

19:36 01.04.2025

Մեսսիի թիկնապահին արգելել են խաղադաշտ մտնել

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի թիկնապահ Յասին Չեուկոյին արգելել են հանդիպումների ժամանակ խաղադաշտ դուրս գալ, գրում է Marca-ն: «Ինձ այլևս թույլ չեն տալիս ԱՄՆ-ում խաղադաշտ մտնել: Ես 7 տարի աշխատել եմ Եվրոպայում: Այդ ընթացքում Լիգա 1-ում ու Չեմպիոնների լիգայում 6 մարդ է խաղադաշտ մտել: Դրանից հետո սկսեցի աշխատել ԱՄՆ-ում և 20 ամսում 16 մարդ մտավ […] ...

Իսրայելի ավիահարվածի հետևանքով Բեյրութում «Հեզբոլլահ»-ի պաշտոնյա է սպանվել

19:30 01.04.2025

Իսրայելի ավիահարվածի հետևանքով Բեյրութում «Հեզբոլլահ»-ի պաշտոնյա է սպանվել

Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութի հարավային արվարձանում 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի պաշտոնյա, հայտնում է Reuters-ը: Իսրայելի զինվորականներն ասել են, թե պաշտոնյան եղել է «Հեզբոլլահ»-ի և իրանական «Ղուդս» ջոկատի անդամ և օգնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ «ահաբեկչություն պլանավորելու հարցում»: Լիբանանի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ թիրախը եղել է «Հեզբոլլահ»-ի գործիչը: ...

R&D ոլորտի ընկերությունները կարող են դիմել հարկային արտոնություններից օգտվելու համար

19:18 01.04.2025

R&D ոլորտի ընկերությունները կարող են դիմել հարկային արտոնություններից օգտվելու համար

Մեկնարկել է հայտագրումը՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքներում ներգրավված աշխատողներին տրամադրվող արտոնությունից օտվելու համար։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ «Հարգելի՛ գործարարներ և հետազոտողներ, R&D ոլորտի ընկերություններ, արդեն կարող եք դիմել հարկային արտոնություններից օգտվելու համար։ R&D իրականացնող ընկերությունները կկարողանան օգտվել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված արտոնություններից, այդ թվում՝ Շահութահարկի հաշվարկման նվազեցումներ, Ամորտիզացիոն մասհանումներ, իսկ […] ...

Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել են

19:10 01.04.2025

Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել են

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման թարմացված աղյուսակում նահանջել է 1 տեղով։ 22-ամյա թենիսիստուհին ունի 1405 միավոր և աշխարհի 37-րդ ռակետն է։ Կանանց մենախաղի առաջատար Արինա Սաբալենկան (Բելառուս) Մայամիի «Մասթերսի» տիտղոսը նվաճելու շնորհիվ ամրապնդել է դիրքը։ Նա ունի 10541 միավոր։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն էլ ATP-ի թարմացված աղյուսակում 3 կետով է նահանջել և […] ...

Բոլորին հասնող գյուղի բժիշկն էր. 100-ամյա Ծաղիկ Սարգսյանը պարգևատրվել է ԱՆ  պատվոգրով

19:05 01.04.2025

Բոլորին հասնող գյուղի բժիշկն էր. 100-ամյա Ծաղիկ Սարգսյանը պարգևատրվել է ԱՆ պատվոգրով

100- ամյա հոբելյանին ծաղկեփնջեր ու ամենասպասվածը` պարգևատրում` առողջապահության նախարարության պատվոգրով, հայտնում են ԱՆ-ից։ «Մանկաբարձ Ծաղիկ Սարգսյանի օգնությամբ են լույս աշխարհ եկել Արարատի մարզի Այգեստան և հարակից գյուղերի տասնյակ սերունդներ: Բոլորին հասնող գյուղի թե՛ բժիշկն էր, թե՛ բուժքույրն ու մանկաբարձը, հասցրել է նաև ղեկավարել Այգեստանի բժշկական կենտրոնը: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, նախարարության անձնակազմի կառավարման վարչության […] ...

BACK_TO_TOP