19:10 30.03.2025
Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Լուսակերտի զորամասի դիմաց բախվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա Հարություն Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 72-ամյա Սամվել Ա․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածի ինքնությունը։
18:17 01.04.2025
Հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառության դեմ Գեղարքունիքի պարեկների պայքարը շարունակում է դրական արդյունքներ տալ։ Ներկայացնենք մարտի 30-ի բացահայտումներից մի քանիսը: Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ձերբակալել ու մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Հրազդանի 26-ամյա մի բնակչի։ Բաժնում նա պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։ Մեկ այլ դեպքում նույն ճանապարհին պարեկները ձերբակալել […] ...
18:10 01.04.2025
Դիտահորի գողացված կափարիչները հայտնաբերվել են. Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումըՄարտի 20-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել է ահազանգ, որ գիշերը գողացել են Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի 18 դիտահորի կափարիչները: Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արմավիրի քաղաքի բնակիչ 23, 28 և 22 տարեկան երեք երիտասարդներ: Մարտի 21-ին նրանցից երկուսը ձերբակալվել են: Փաստերի ճնշման տակ և ոստիկանների բացատրական աշխատանքից հետո […] ...
17:58 01.04.2025
Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպմանը քննարկվել է հունիսի 5-7-ը Հայաստանում նախատեսվող Վրաստանի մշակույթի օրերի ծրագիրը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Վրաստանի միջև փոխհամագործակցության […] ...
17:53 01.04.2025
Գողություններ գերեզմանատնից ու ոչ միայն. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՄարտի 23-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էին տեղեկություններ, որ Պտղունք գյուղի երկու բնակիչ 29 և 30 տարեկան, Էջմիածնի գերեզմանատնից կատարել են ալյումինե ճաղավանդակների գողություն: Ձեռնարկված միջոցառուների արդյունքում տղամարդիկ գերեզմանատան մոտակայքում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը նախկինում ևս կատարել է գողություններ: Մասնավորապես՝ անցած տարի […] ...
17:43 01.04.2025
19-ամյա Մայք Գևորգյանը նորամուտն է նշել «Մյունխեն 1860»-ի գլխավոր թիմում19-ամյա հայ կիսապաշտպան Մայք Գևորգյանը նորամուտն է նշել «Մյունխեն 1860»-ի գլխավոր թիմում` փոխարինման դուրս գալով «Օսնաբրյուխի» դեմ 3-րդ Բունդեսլիգայի խաղի ավելացված ժամանակում: Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը Գևորգյանն անցկացրել է «Մյունխենի 1860»-ի երկրորդ թիմում, որը հանդես է գալիս Բայերնլիգայում (Գերմանիայի 5-րդ լիգա)։ Այս լիգայում նա 7 գոլ է խփել և 6 գոլային փոխանցում կատարել: Ի դեպ, […] ...