Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+20.09 oC

Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները

18:25 30.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել է միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի ուղիղ բանակցությունները Թեհրանի հետ: Բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Այս պատասխանում թեև մերժվեց երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների հարցը, սակայն նշվեց, որ անուղղակի բանակցությունների ճանապարհը բաց է, և ընդգծվեց, որ Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից և միայն պարտավորությունների խախտումը Վաշինգտոնի կողմից խնդիրներ է առաջացրել այս ճանապարհին, որոնք անշուշտ պետք է փոխհատուցվեն և վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ պետք է վերականգնվի։ Հենց ԱՄՆ-ի այս պահվածքն է որոշելու բանակցությունների հետագա ուղին»,- Փեզեշքիանի խոսքերն է փոխանցում իրանական IRNA գործակալությունը։

Մարտի սկզբին Թրամփը հայտնել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում նշել է, որ կնախընտրեր Թեհրանի հետ գործարք կնքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահն ասել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի միջուկային խնդրի լուծման երկու հնարավոր ճանապարհ՝ ռազմական կամ դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախընտրում է բանակցությունները։ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, մարտի 19-ին հայտնել է, որ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդին ուղղված նամակում միջուկային նոր համաձայնագրի կնքման վերջնաժամկետ է սահմանել երկու ամիս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:36 01.04.2025

Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մարտի 17-ին ստացել էին տեղեկություն, որ Նորավան գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը բակում ապօրինի պահում է կանեփից պատրաստած թմրանյութ: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Տղամարդու տան զննությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ` լցված 13 գրամ կանեփանման զանգվածով: Հայտնաբերվածի վերաբերյալ տանտերը հայտնեց, որ կանեփն աճեցրել է ինքը և դրանից ստացած թմրանյութն էլ պահել է իր […] ...

Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

17:30 01.04.2025

Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Սրբուհի Գալյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ապրիլի 7-11-ը Վաշինգտոն կատարվելիք աշխատանքային այցի օրակարգը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև հանցանք կատարած անձանց հանձնման և դատապարտյալների փոխանցման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական հենքի ստեղծման աշխատանքներին, ԱՄՆ թմրամիջոցների դեմ […] ...

Ֆուտբոլի պատմության գլխավոր ռմբարկուները

17:24 01.04.2025

Ֆուտբոլի պատմության գլխավոր ռմբարկուները

Բրիտանական Goal.com-ը, հիմնվելով IFFHS-ի տվյալների վրա, կազմել է ֆուտբոլի պատմության գլխավոր ռմբարկուների թոփ-15-ը: Գլխավոր ռմբարկուն Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը խփել է 929 գոլ: 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր», Պորտուգալիա)՝ 929 գոլ 2․Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», Արգենտինա)՝ 855 գոլ 3․Պելե (1957-1977)՝ 762 գոլ 4․Ռոմարիո (1985-2007)՝ 756 գոլ 5․Ֆերենց Պուշկաշ […] ...

Նիկոլ Փաշինյանը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

17:18 01.04.2025

Նիկոլ Փաշինյանը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու փոխգործակցությունը Չեռնոգորիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով: Ֆիլիպ Իվանովիչը Նիկոլ Փաշինյանին է […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետին

17:12 01.04.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը՝ ընդգծելով առկա առևտրատնտեսական հարաբերությունների խորացման չիրացված ներուժը: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել զբոսաշրջության ոլորտում առկա դինամիկան և կարևորել մարդկանց շփումների ակտիվացումը Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը ընդգծել […] ...

Մեկնարկում է ապրիլ ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

17:05 01.04.2025

Մեկնարկում է ապրիլ ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (ապրիլ) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […] ...

BACK_TO_TOP