13:50 30.03.2025
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հայտարարությունը քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի մասին.
«2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններին մասնակցող հարգելի՛ կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ, թեկնածուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ․
Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։
Կոչ ենք անում զերծ մնալ հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, համացանցում գովազդի միջոցով քարոզչություն կատարելուց։
Հիշեցնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.1-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 400-ապատիկից մինչև 600-ապատիկի չափով:
Քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, կաբելային (մալուխային) ցանցով, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) կամ համացանցի միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչև 700-ապատիկի չափով:
ԹԻՎ 14 ԵՎ 31 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ»:
15:50 01.04.2025
Լրամշակվել են ուսուցչի տարակարգի շնորհման պահանջներըՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են ուսուցչի տարակարգի շնորհման, հանրապետական հանձնաժողովի ձևավորման և հավելավճարի տրամադրման պահանջները՝ նոր խմբագրմամբ: Լրամշակված կարգում, մասնավորապես, փոփոխություններ են կատարվել պահանջվող փաստաթղթերի ցանկում՝ դրանք փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական ստանդարտների հետ: Նախատեսվում է, որ էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո ուսուցիչները տարակարգի հայտերը կներկայացնեն դպրոցների կառավարման տեղեկատվական /ԴԿՏ- համակարգի միջոցով՝ առցանց: Ըստ այդմ՝ ուսուցիչը կարող է […] ...
15:41 01.04.2025
Հռոմի պապի որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվիՀռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ՝ երեք երանելիներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Երանելի Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը կսրբադասվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վատիկանի տեղեկատվական կայքը՝ մանրամասնելով, որ կսրբադասվեն նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված Պապուա Նոր Գվինեայի աշխարհական կաթողիկոսը և վենեսուելացի կրոնական մի քույր, որը իր կյանքը նվիրել է կրթությանը և […] ...
15:33 01.04.2025
«Բարսելոնան» համառորեն փորձում է ձեռք բերել Ուիլյամսին«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի ծառայություններով, գրում է Diario Sport-ը։ Կատալոնական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կրկին կփորձի ձեռք բերել 22-ամյա ֆուտբոլիստին։ Ակումբը դեռ նախորդ ամռանն էր քայլեր ձեռնարկել` նրա հետ պայմանագիր կնքելու համար, սակայն գործարքը չկայացավ։ Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվողին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Բավարիան», սակայն մյունխենյան […] ...
15:24 01.04.2025
Ռուսաստանը պատրաստ է օգնություն առաջարկել ԱՄՆ-ին և Իրանին երկխոսություն կառուցելու համար․ ՌյաբկովՄոսկվան պատրաստ է իր օգնությունն առաջարկել Վաշինգտոնին և Թեհրանին կառուցողական երկխոսություն կառուցելու համար. պետք է գործել, «գնացքը դեռ չի գնացել». Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան դեմ է ագրեսիային և հակամարտության ռազմական լուծումներին և զգուշացնում է Վաշինգտոնին Իրանի միջուկային ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու մասին, […] ...
15:15 01.04.2025
Սարի թաղի 44-ամյա բնակչին դանակահարած անձը ձերբակալվել էՄարտի լույս 31-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 55-ին, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքներով բուժհաստատություն է ընդունվել Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։ Վերջինիս հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության խումբը՝ Երևանի Սարի թաղից։ Տուժողը ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ չի հիշում, թե որտեղ է վնասվածքները ստացել […] ...
15:08 01.04.2025
Օրեր առաջ կալանավայրից ազատված Դանի Ալվեսի կինը երկարատև բուժումից հետո երեխա կունենաԵրեք օր առաջ կալանավայրից ազատ արձակված բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Դանի Ալվեսի կինը`Ջոանա Սանզը, սոցցանցերում հայտնել է, որ երեխայի է սպասում: 32-ամյա իսպանուհի մոդելը գրառման մեջ նշել է, որ 5 տարի անընդմեջ բուժումներ անցնելուց, վիրահատության ենթարկվելուց հետո վերջապես կարող է մայրանալ: Ալվեսն ու Սանզը միասին են 2017 թվականից: 41-ամյա բրազիլացին ու իր նախկին կինը համատեղ երկու […] ...