20:48 30.03.2025
Աշխարհի 12-րդ ռակետ Դարյա Կասատկինան սոցցանցերում հայտնել է մարզական քաղաքացիությունը փոխելու մասին. նա հանդես կգա Ավստրալիայի դրոշի ներքո.
«Ուրախ եմ բոլորիդ տեղեկացնել, որ Ավստրալիայի կառավարությունը հաստատել է մշտական բնակության իմ դիմումը։
Սիրում եմ Ավստրալիան։ Այն աներևակայելի հյուրընկալ երկիր է, և ես այնտեղ ինձ զգում եմ ինչպես տանը: Սիրում եմ Մելբուռնը և չեմ համբերում, որ այն դարձնեմ իմ տունը:
Այդ ամենով պայմանավորված` հպարտ եմ հայտարարել, որ այսուհետ կներկայացնեմ իմ նոր հայրենիքը՝ Ավստրալիան։
Ակնհայտ է, որ այս որոշումն ինձ հեշտ չի տրվել։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ընտանիքիս, մարզիչներիս և բոլոր նրանց, որոնք աջակցել են ինձ իմ անցած ճանապարհի ընթացքում։
Ես միշտ հարգելու և գնահատելու եմ իմ արմատները, բայց շատ ոգևորված եմ Ավստրալիայի դրոշի ներքո կարիերայի և կյանքի նոր էջ սկսելու համար»,- գրել է Կասատկինան։
27-ամյա թենիսիստուհին մինչև այդ ներկայացնում էր Ռուսաստանը։
18:40 01.04.2025
Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում հրաբուխ է ժայթքել19:36 01.04.2025
Մեսսիի թիկնապահին արգելել են խաղադաշտ մտնել«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի թիկնապահ Յասին Չեուկոյին արգելել են հանդիպումների ժամանակ խաղադաշտ դուրս գալ, գրում է Marca-ն: «Ինձ այլևս թույլ չեն տալիս ԱՄՆ-ում խաղադաշտ մտնել: Ես 7 տարի աշխատել եմ Եվրոպայում: Այդ ընթացքում Լիգա 1-ում ու Չեմպիոնների լիգայում 6 մարդ է խաղադաշտ մտել: Դրանից հետո սկսեցի աշխատել ԱՄՆ-ում և 20 ամսում 16 մարդ մտավ […] ...
19:30 01.04.2025
Իսրայելի ավիահարվածի հետևանքով Բեյրութում «Հեզբոլլահ»-ի պաշտոնյա է սպանվելԻսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութի հարավային արվարձանում 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի պաշտոնյա, հայտնում է Reuters-ը: Իսրայելի զինվորականներն ասել են, թե պաշտոնյան եղել է «Հեզբոլլահ»-ի և իրանական «Ղուդս» ջոկատի անդամ և օգնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ «ահաբեկչություն պլանավորելու հարցում»: Լիբանանի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ թիրախը եղել է «Հեզբոլլահ»-ի գործիչը: ...
19:18 01.04.2025
R&D ոլորտի ընկերությունները կարող են դիմել հարկային արտոնություններից օգտվելու համարՄեկնարկել է հայտագրումը՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքներում ներգրավված աշխատողներին տրամադրվող արտոնությունից օտվելու համար։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ «Հարգելի՛ գործարարներ և հետազոտողներ, R&D ոլորտի ընկերություններ, արդեն կարող եք դիմել հարկային արտոնություններից օգտվելու համար։ R&D իրականացնող ընկերությունները կկարողանան օգտվել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված արտոնություններից, այդ թվում՝ Շահութահարկի հաշվարկման նվազեցումներ, Ամորտիզացիոն մասհանումներ, իսկ […] ...
19:10 01.04.2025
Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել ենՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման թարմացված աղյուսակում նահանջել է 1 տեղով։ 22-ամյա թենիսիստուհին ունի 1405 միավոր և աշխարհի 37-րդ ռակետն է։ Կանանց մենախաղի առաջատար Արինա Սաբալենկան (Բելառուս) Մայամիի «Մասթերսի» տիտղոսը նվաճելու շնորհիվ ամրապնդել է դիրքը։ Նա ունի 10541 միավոր։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն էլ ATP-ի թարմացված աղյուսակում 3 կետով է նահանջել և […] ...
19:05 01.04.2025
Բոլորին հասնող գյուղի բժիշկն էր. 100-ամյա Ծաղիկ Սարգսյանը պարգևատրվել է ԱՆ պատվոգրով100- ամյա հոբելյանին ծաղկեփնջեր ու ամենասպասվածը` պարգևատրում` առողջապահության նախարարության պատվոգրով, հայտնում են ԱՆ-ից։ «Մանկաբարձ Ծաղիկ Սարգսյանի օգնությամբ են լույս աշխարհ եկել Արարատի մարզի Այգեստան և հարակից գյուղերի տասնյակ սերունդներ: Բոլորին հասնող գյուղի թե՛ բժիշկն էր, թե՛ բուժքույրն ու մանկաբարձը, հասցրել է նաև ղեկավարել Այգեստանի բժշկական կենտրոնը: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, նախարարության անձնակազմի կառավարման վարչության […] ...
18:57 01.04.2025
ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում էՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով, նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում, հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ «Այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Էստոնիայի առաջադեմ փորձը թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտներում, ինչպես նաև կազմակերպել առարկայական քննարկումներ Հայաստանի և Էստոնիայի միջև […] ...