Հայտնի են Մայամիի «Մասթերսի» եզրափակչի մասնակիցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+19.09 oC

Հայտնի են Մայամիի «Մասթերսի» եզրափակչի մասնակիցները

23:20 30.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղում դուրս է եկել եզրափակիչ:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը կիսաեզրափակչում 6-2, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 15-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովին:

37-ամյա Ջոկովիչը տիտղոսը կվիճարկի Յակուբ Մենշիկի (54-րդ ռակետ) հետ, ով կիսաեզրափակչում 7-6, 4-6, 7-6 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցին (ԱՄՆ)։

Մայամիում Ջոկովիչի մրցախաղը դիտում էր «Ինտեր Մայամիի» լեգենդար արգենտինացի հարձակվող, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

R&D ոլորտի ընկերությունները կարող են դիմել հարկային արտոնություններից օգտվելու համար

19:18 01.04.2025

R&D ոլորտի ընկերությունները կարող են դիմել հարկային արտոնություններից օգտվելու համար

Մեկնարկել է հայտագրումը՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքներում ներգրավված աշխատողներին տրամադրվող արտոնությունից օտվելու համար։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ «Հարգելի՛ գործարարներ և հետազոտողներ, R&D ոլորտի ընկերություններ, արդեն կարող եք դիմել հարկային արտոնություններից օգտվելու համար։ R&D իրականացնող ընկերությունները կկարողանան օգտվել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված արտոնություններից, այդ թվում՝ Շահութահարկի հաշվարկման նվազեցումներ, Ամորտիզացիոն մասհանումներ, իսկ […] ...

Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել են

19:10 01.04.2025

Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել են

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման թարմացված աղյուսակում նահանջել է 1 տեղով։ 22-ամյա թենիսիստուհին ունի 1405 միավոր և աշխարհի 37-րդ ռակետն է։ Կանանց մենախաղի առաջատար Արինա Սաբալենկան (Բելառուս) Մայամիի «Մասթերսի» տիտղոսը նվաճելու շնորհիվ ամրապնդել է դիրքը։ Նա ունի 10541 միավոր։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն էլ ATP-ի թարմացված աղյուսակում 3 կետով է նահանջել և […] ...

Բոլորին հասնող գյուղի բժիշկն էր. 100-ամյա Ծաղիկ Սարգսյանը պարգևատրվել է ԱՆ  պատվոգրով

19:05 01.04.2025

Բոլորին հասնող գյուղի բժիշկն էր. 100-ամյա Ծաղիկ Սարգսյանը պարգևատրվել է ԱՆ պատվոգրով

100- ամյա հոբելյանին ծաղկեփնջեր ու ամենասպասվածը` պարգևատրում` առողջապահության նախարարության պատվոգրով, հայտնում են ԱՆ-ից։ «Մանկաբարձ Ծաղիկ Սարգսյանի օգնությամբ են լույս աշխարհ եկել Արարատի մարզի Այգեստան և հարակից գյուղերի տասնյակ սերունդներ: Բոլորին հասնող գյուղի թե՛ բժիշկն էր, թե՛ բուժքույրն ու մանկաբարձը, հասցրել է նաև ղեկավարել Այգեստանի բժշկական կենտրոնը: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, նախարարության անձնակազմի կառավարման վարչության […] ...

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

18:57 01.04.2025

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով, նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում, հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ «Այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Էստոնիայի առաջադեմ փորձը թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտներում, ինչպես նաև կազմակերպել առարկայական քննարկումներ Հայաստանի և Էստոնիայի միջև […] ...

Ինձ թվում է, որ Սպերցյանը կարող է խաղալ Մխիթարյանի հետ «Ինտերում»․ Բերեզովսկի

18:50 01.04.2025

Ինձ թվում է, որ Սպերցյանը կարող է խաղալ Մխիթարյանի հետ «Ինտերում»․ Բերեզովսկի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի` իտալական «Ինտեր» հնարավոր տեղափոխության մասին լուրը, հաղորդում է РБ Спорт-ը: «Ես գիտեմ, որ եվրոպական շատ թոփ ակումբներ հետաքրքրված են Էդուարդով: Ինձ թվում է, որ Սպերցյանը կարող է խաղալ Մխիթարյանի հետ «Ինտերում»՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք նույն դիրքում են հանդես […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է  Հունգարիայի Եկեղեցիների էկումենիկ խորհրդի պատվիրակությանը

18:45 01.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի Եկեղեցիների էկումենիկ խորհրդի պատվիրակությանը

Ապրիլի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար, Լյութերական-Ավետարանական եկեղեցու վերապատվելի Վիլմոշ Ֆիշլի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետը վերջիններիս այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատեց որպես զորակցություն հայ ժողովրդին այս դժվարին ժամանակներում։ Ամենայն […] ...

BACK_TO_TOP