Թրամփը լիովին վստահ է, որ ԱՄՆ-ը կստանա Գրենլանդիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+20.09 oC

Թրամփը լիովին վստահ է, որ ԱՄՆ-ը կստանա Գրենլանդիան

18:40 30.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացարձակ վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը կստանա Գրենլանդիան:

«Մենք կստանանք Գրենլանդիան, այո, 100 տոկոսով»,- պատասխանել է նա NBC News-ին տված հարցազրույցում այն ​​հարցին, թե վստա՞հ է արդյոք այս նպատակին հասնելու հարցում։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ կան «լավ հնարավորություններ դա անել առանց ռազմական ուժի», բայց, այնուամենայնիվ, «ոչինչ չի բացառում»։

Հարցին, թե դրանից հետո ինչ ազդանշան կուղարկվի աշխարհին, Թրամփն ասել է, որ իրեն դա չի անհանգստացնում:

«Ես չեմ մտածում դրա մասին: Ինձ դա չի անհանգստացնում: Գրենլանդիան բոլորովին այլ հարց է, խոսքը միջազգային խաղաղության, անվտանգության և ուժի մասին է»,- ընդգծել է նա:

Թրամփը նաև նշել է, որ «Ռուսաստանի, Չինաստանի և շատ այլ երկրների նավերը նավարկում են Գրենլանդիայի մերձակայքում», ուստի Միացյալ Նահանգները չպետք է թույլ տա, որ «ինչ-որ բան տեղի ունենա, որը կվնասի աշխարհին կամ Միացյալ Նահանգներին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

19-ամյա Մայք Գևորգյանը նորամուտն է նշել «Մյունխեն 1860»-ի գլխավոր թիմում

17:43 01.04.2025

19-ամյա Մայք Գևորգյանը նորամուտն է նշել «Մյունխեն 1860»-ի գլխավոր թիմում

19-ամյա հայ կիսապաշտպան Մայք Գևորգյանը նորամուտն է նշել «Մյունխեն 1860»-ի գլխավոր թիմում` փոխարինման դուրս գալով «Օսնաբրյուխի» դեմ 3-րդ Բունդեսլիգայի խաղի ավելացված ժամանակում: Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը Գևորգյանն անցկացրել է «Մյունխենի 1860»-ի երկրորդ թիմում, որը հանդես է գալիս Բայերնլիգայում (Գերմանիայի 5-րդ լիգա)։ Այս լիգայում նա 7 գոլ է խփել և 6 գոլային փոխանցում կատարել: Ի դեպ, […] ...

Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:36 01.04.2025

Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մարտի 17-ին ստացել էին տեղեկություն, որ Նորավան գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը բակում ապօրինի պահում է կանեփից պատրաստած թմրանյութ: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Տղամարդու տան զննությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ` լցված 13 գրամ կանեփանման զանգվածով: Հայտնաբերվածի վերաբերյալ տանտերը հայտնեց, որ կանեփն աճեցրել է ինքը և դրանից ստացած թմրանյութն էլ պահել է իր […] ...

Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

17:30 01.04.2025

Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Սրբուհի Գալյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ապրիլի 7-11-ը Վաշինգտոն կատարվելիք աշխատանքային այցի օրակարգը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև հանցանք կատարած անձանց հանձնման և դատապարտյալների փոխանցման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական հենքի ստեղծման աշխատանքներին, ԱՄՆ թմրամիջոցների դեմ […] ...

Ֆուտբոլի պատմության գլխավոր ռմբարկուները

17:24 01.04.2025

Ֆուտբոլի պատմության գլխավոր ռմբարկուները

Բրիտանական Goal.com-ը, հիմնվելով IFFHS-ի տվյալների վրա, կազմել է ֆուտբոլի պատմության գլխավոր ռմբարկուների թոփ-15-ը: Գլխավոր ռմբարկուն Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը խփել է 929 գոլ: 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր», Պորտուգալիա)՝ 929 գոլ 2․Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», Արգենտինա)՝ 855 գոլ 3․Պելե (1957-1977)՝ 762 գոլ 4․Ռոմարիո (1985-2007)՝ 756 գոլ 5․Ֆերենց Պուշկաշ […] ...

Նիկոլ Փաշինյանը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

17:18 01.04.2025

Նիկոլ Փաշինյանը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու փոխգործակցությունը Չեռնոգորիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով: Ֆիլիպ Իվանովիչը Նիկոլ Փաշինյանին է […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետին

17:12 01.04.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը՝ ընդգծելով առկա առևտրատնտեսական հարաբերությունների խորացման չիրացված ներուժը: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել զբոսաշրջության ոլորտում առկա դինամիկան և կարևորել մարդկանց շփումների ակտիվացումը Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը ընդգծել […] ...

BACK_TO_TOP